Հովսեփ Բարազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Բարազյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 17, 1949(1949-07-17)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Մահացել էհունիսի 13, 2019(2019-06-13) (69 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունՍոֆի և Լևոն Հակոբյան վարժարան, «Նշան Փալանջյան» ճեմարան և Հայկազյան համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԿուսակցությունՀՅԴ

Հովսեփ Բարազյան (արմտ. հայ.՝ Յով­սէփ ­Պա­րա­զեան, հուն․՝ Χοβσέπ Μπαραζιάν, անգլ.՝ Hovsep Parazian, հուլիսի 17, 1949(1949-07-17), Աթենք, Հունաստան - հունիսի 13, 2019(2019-06-13), Աթենք, Հունաստան), հունահայ մտավորական, լրագրող, հասարակական և կուսակցական գործիչ, «Ազատ օր» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի նախկին անդամ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1949 թվականի հուլիսի 17-ին, Աթենքում։ Նախնական կրթությունը ստացել է Աթենքի Ֆիքսի շրջանում գործող Հայ կաթողիկե վարժարանում, 1956-1961 այնուհետև 1962 թվականին, ուսումը շարունակել է Աթենքի նորակերտ Սոֆի և Լևոն Հակոբյան վարժարանում։ 1962 թվականին հայագիտությունը կատարելագործելու նպատակով մի խումբ հունահայերի հետ միասին մեկնել է Բեյրութ, Նշան Փա­լան­ճեան ճեմարան, կրթությունը շարունակելու համար։ Այնուհետև ուսումը շարունակել է Հայկազյան համալսարանում։ 1969 թվականին, Բեյրութում անդամագրվում է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Վերադարնալով Աթենք, 1978 թվականից ստանձնել է Հունաստանում լույս տեսնող «Ազատ Օր» օրաթերթի գլխավոր խմբագրի պարտականությունը մինչև 2007 թվականը։ 1974 թվականից Հայ Դատի գրասենյակի կազմավորման հիմնադիր անդամներից էր։ Մին­չև 1975 թվականը եղել է «Հ.Յ.Դ. Ե­րի­տա­սար­դաց ­Միու­թյան ­Կեդրոնական ­Վար­չու­թյան» անդամ։ 1988 թվականին, Ա­թեն­քում մաս­նակ­ցե­լ է Հ.Յ.Դ. Ընդ­հա­նուր ­Ժո­ղո­վին[2]։ Մահացել է 2019 թվականի հունիսի 13-ին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]