Հովհաննես առաքյալ եկեղեցի (Վերխնի Միտյակին)
| Հովհաննես առաքյալ եկեղեցի ռուս.՝ Церковь Иоанна Богослова | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | ուղղափառ տաճար |
| Երկիր | |
| Տեղագրություն | Վերխնի Միտյակին (Տարասովսկի շրջան) և Տարասովսկի շրջան |
| Դավանանք | ուղղափառություն |
| Թեմ | Շախտիի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1886 |
| Հիմնադրված | 1886 |
![]() | |
![]() | |
| Եկեղեցու ընդհանուր տեսքը | |
| Եկեղեցու մուտքը | |
Հովհաննես առաքյալ եկեղեցի (Հովհաննես Աստվածաբան եկեղեցի, Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի, ռուս.՝ Церковь Иоанна Богослова), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տարասովսկի շրջանի Վերխնի Միտյակին խուտորում[1]։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Շախտիի և Միլլերովոյի թեմի Միլլերովսկի գործակալությանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին Վերխնի Միտյակին խուտորի և մոտակա տնտեսության համար կառուցվել է 1886 թվականին դոնցի ճարտարապետ Պյոտր Ստուդենիկինի նախագծով[2]։ Փայտե եկեղեցին երեսպատված է եղել տաշուկով։ Քառանկյուն հատակագծով, խորանով և սեղանատնով հիմնական շենքի երկլանջ տանիքն ուներ գմբեթ։
Խորհրդային տարիներին՝ 1930-ական թվականներին, եկեղեցին փակ էր, այնտեղ գործում էին սկզբում ակումբ, ապա՝ ճաշարան և հանրակացարան։ Ժամերգությունները շարունակվել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին, բայց 1960-ական թվականներին եկեղեցին ավերվել է։ Ժամերգությունները շարունակվել են ևս մի քանի տարի գավիթում և նախագավիթում։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1990-ական թվականներին, եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին։ Շրջանային և գյուղական վարչակազմների, ինչպես նաև տեղական «Ռուս» տնտեսության աջակցությամբ և խուտորի բնակիչների միջոցներով ամրացվել է հիմքը, փոխարինվել են փտած տախտակներն ու տանիքը, տեղադրվել են նոր գմբեթներ։ Տաճարը սվաղվել ու ներկվել է, ներսից թարմացվել[3]։
Վերականգնված տաճարը 2010 թվականի հունիսի 22-ին օծել է Ռոստովի և Նովոչերկասի արքեպիսկոպոս Պանտելեիմոնը[3]։
2004 թվականից տաճարի վանահայրն է ավագ երեց Սերգի Յավիցը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Церковь Иоанна Богослова (Верхний Митякин)
- ↑ Студеникин Петр Семенович
- ↑ 3,0 3,1 3,2 «Владыка Пантелеимон освятил храм в хуторе Верхний Митякин». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.

