Հովհաննես Շանթ
Արտաքին տեսք
Հովհաննես Շանթ | |
---|---|
Ծննդյան անուն | Հովհաննես Հակոբյան |
Ծնվել է | փետրվարի 7, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Հովհաննես Շանթ Վիքիքաղվածքում |
Հովհաննես Շանթ (փետրվարի 7, 1964, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Շանթը (Հովհաննես Հակոբյան) ծնվել է 1964 թվականի փետրվարի 7-ին, Գյումրիում։ Ապրում և ստեղծագործում է Երևանում։
Բանաստեղծական չորս ժողովածուի հեղինակ է՝
- «Լուսաբացի ղողանջներ»
- «Սիրտս ափիդ մեջ»
- «Ստվերները ծնվում են լուսաբացին»
- «Մեղք ու Խորան», 2013 (ձևավորում՝ նկարչուհի Նաիրա Ահարոնյանի, տպագրվել է 9-րդ հրաշալիք և Գյումրիի գրողների միության ամսաթերթերում և Գրական Շիրակ գրքում)[1]
2014 թվականից Երկիր Մեդիա հեռուստաընկերության եթերով հեռարձակվում է Հովհաննես Շանթի «Լույսի արահետներով» հեղինակային հաղորդաշարը, որն անդրադառնում է մշակութային բնագավառում գործող հայտնի ու անհայտ անուններին՝ նկարիչներ, քանդակագործներ, գրողներ, ճարտարապետներ ու ոչ միայն։ Ներկայացնում է նրանց ուշագրավ աշխատանքները, հանրության առջև բացում մշակութային գործիչների՝ շատ հաճախ փակ ու չնշմարվող ստեղծագործական վարագույրները[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հովհաննես Շանթ հոդվածին
- ↑ Լույսի արահետով. Հովհաննես Շանթ(չաշխատող հղում)
- ↑ ««Լույսի արահետներով» հաղորդաշար, Երկիր Մեդիա». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.