Նաիրա Ահարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նաիրա Ահարոնյան
Ծնվել էսեպտեմբերի 19, 1969(1969-09-19) (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1989) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1995)
Մասնագիտություննկարչուհի
 Naira Aharonyan Վիքիպահեստում

Նաիրա Սերյոժայի Ահարոնյան (սեպտեմբերի 19, 1969(1969-09-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1995 թվականին՝ Երևանի գեղարվեստի ակադեմիան (գրքի ձևավորման բաժին)։ 2001 թվականից ապրում և ստեղծագործում է Մոսկվայում, որպես AKT կոնցեպտուալ խմբի անդամ, մասնակցել է մի շարք նախագծերի։

Ունեցել է բազմաթիվ նախագծեր ՆՓԱԿ-ում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների միությունում։ Որպես գեղարվեստական խմբագիր աշխատել է տարբեր թերթերում և ամսագրերում, ձևավորել է մանկական գրքեր և ամսագրեր։ Նկարչուհու շատ գործեր գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 - Անհատական ցուցահանդես, Լուսաշխի տուն
  • 1989 - Երիտասարդական ցուցահանդես
  • 1990 - «Հայկական գրաֆիկա-90»
  • 1992 - Լևոն Ժամկոչյանի հաստոցային գրաֆիկայի սեմինարների մասնակիցների խմբակային ցուցահանդես
  • 1994 - «Երևանյան լանդշաֆտ» ցուցահանդես
  • 1995 - ցուցահանդես Ex-voto մշակույթի կենտրոնում
  • 1995 - Մոսկվա-Երևան ժամանակակից արվեստի ցուցահանդեսը
  • 1996 - "The investigation and Development of the Event"
  • «Երևանյան լանդշաֆտ» ցուցահանդես
  • 1996 - Միջամտություն փակ համակարգում (Interferens in Private System)
  • 1996 - Postfactum
  • 1996 - Position
  • 1997 - Երիտասարդական ցուցահանդես, ՆՓԱԿ
  • 1997 - Մաքուր ստեղծագործություն
  • 1997 - Մոնոպոլիս
  • 2007 - «Անհատական տարածք» անհատական ցուցահանդես- գրաֆիկական գործեր, Մոսկվա
  • 2013 թվականին կայացավ ցուցահանդես Նաիրա Ահարոնյանի և բանաստեղծ Հովհաննես Շանթի «Մեղք ու խորան» գրքի շնորհանդեսի հետ համատեղ[1]
  • 2014 թվականին Անհատական ցուցահանդես Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում[2][3]
  • 2015 թվականին Անհատական ցուցահանդես Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, բանաստեղծությունների ժողովածու «Ոգեզարթոնք» գրքի շնորհանդեսի հետ համատեղ
  • 2017 թվականին Անհատական ցուցահանդես «Իլիկ»- ում՝ «Վաղն այսօր է» խորագրով
  • 2019 թվականին Խմբային ցուցահանդես SarGallery պատկերասրահում «Նուրբ տեսանկյուն» խորագրով

Գրքերի և ամսագրերի նկարչական ձևավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2001 թվականներին աշխատել է «Այսօր» թերթի խմբագրությունում, սկզբում որպես նկարիչ-ձևավորող, ապա գեղարվեստական խմբագիր։ Մասնակցել է շուրջ 60 անուն թերթերի ստեղծման և գեղարվեստական ձևավորման աշխատանքներին, որոնցից նշանակալիներն են «Պուլիկ», «Այսօր», «Ֆիֆի», «Ս-Էքսպրես», «Ֆոնֆոն», «Բոբո», «Բան-Ման», «Ութուկես», «10 օր», «Զոքանչ»

  • «Ընթերցարան» 4-րդ դասարանի
  • «Շաղեր» մանկական հանդես
  • «Պույ-պույ մկնիկը»
  • «Ծիտը»
  • «Շունն ու կատուն»
  • «Մկների ժողովը»
  • «Վերադարձ»
  • «Մեղք ու խորան»
  • «Կենաց մարդկայնության»
  • «Կարոտի թևով»
  • «Գրիր ինձ «Բարև»
  • «Մանկության մոլորակը»
  • «Ոգեզարթոնք»-բանաստեղծությունների ժողովածու
  • «Նրա սիրտն էլ մնաց լեռներում»
  • «Նուռը»
  • «Կենաց օրեր»
  • «Աշունն ու կինը»
  • «Սատիրիկոն»
  • «Ուզում եմ ապրես»
  • «Հատվող զուգահեռներ»
  • «Կլեոպատրայի անեծքը»
  • «Հեքիաթների տնակ»
  • «Հանելուկներ»
  • «Մաթեմատիկական հեքիաթներ»
  • «Իմ առաջին հայերենը»
  • «Անխելք մարդը»
  • «Կռապաշտները»
  • «Իմ Շուշի»

Մոսկվայում հրատարակված գրքերի և հանդեսների ձևավորումներ

  • «Поле чудес»
  • Поле чудес»- детское издание
  • «Жили-были»
  • «Весёлые картинки»
  • «Спокойной ночи малыши»
  • «Ералаш»
  • «Свинопас» из-во РОСМЕН
  • «Лягушка путешественница» из-во РОСМЕН
  • «Жам» журнал

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նաիրա Ահարոնյան
  2. «Հանդիպում գեղանկարչուհի Նաիրա Ահարոնյանի հետ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. «ՆԱՌԱ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՐՀԸ»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]