Հովհաննես Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Մխիթարյան
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 26, 1962(1962-08-26) (61 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան

Հովհաննես Արմենակի Մխիթարյան (օգոստոսի 26, 1962(1962-08-26), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ ֆուտբոլիստ, խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Հայտնի է «Վորոնեժի Ֆակել»-ի կազմում իր ելույթներով, որտեղ անցկացրել է 406 հանդիպում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկության տարիներին Մխիթարյանը զբաղվել է տարբեր սպորտաձևերով, ամենաակտիվը՝ վոլեյբոլով, իսկ 12 տարեկանում անցել է ֆուտբոլի։ Թբիլիսիի «Գանտիադի» մանկապատանեկան մարզադպրոցի սանի առաջին մարզիչը եղել է Օմար Շալվովիչ Դվալին։ Մեծահասակների թիմում սկսել է խաղալ 17 տարեկանում՝ Վորոնեժի Ֆակելում, որը հանդես է եկել առաջին լիգայում։ Դեբյուտային հանդիպումն անցկացրել է 1980 թվականի սեպտեմբերի 9-ին Նիկոպոլի Կոլոսի հետ խաղում՝ փոխարինման դուրս գալով 70-րդ րոպեին Գենադի Տերնովիխի փոխարեն[1]։ 1984 թվականին իր թիմի հետ դարձել է առաջին լիգայի մրցաշարի հաղթող և դուրս եկել ԽՍՀՄ գավաթի կիսաեզրափակիչ։ 1985 թվականի մրցաշրջանում մասնակցել է առաջնության բոլոր 34 հանդիպումներին և դարձել 3 գոլի հեղինակ՝ «Ռոստովի ԲՄԱ»-ի և Մինսկի «Դինամոյի» հետ հանդիպումներում, բայց նրա թիմը մրցաշրջանի արդյունքներով նորից վերադարձել է առաջին լիգա։

1990 թվականին Մխիթարյանը մրցաշրջանի կեսն անցկացրել է «Կոտայքի» կազմում, իսկ 1991-1992 թվականներին խաղացել է Լեհաստանի ցածր դիվիզիոններից մեկում՝ «Սոկոլի» (Պնևի) կազմում, այս թիմերից վերադառնալուց հետո կրկին խաղացել է «Ֆակելում»։ Ընդհանուր առմամբ, «Վորոնեժ»-ի թիմում անցկացրել է 14 մրցաշրջան, որի ընթացքում մասնակցել է 406 հանդիպումների ազգային առաջնություններում և դարձել 30 գոլի հեղինակ։ Անցկացրած հանդիպումների քանակով ակումբի պատմության մեջ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով Եվգենի Շչյոգոլևին (474)։ Կարիերայի ավարտին նա չորս մրցաշրջան խաղացել է «Լոկոմոտիվում» (Լիսկի) երրորդ և երկրորդ լիգաներում։ Խաղային կարիերան ավարտել է 36 տարեկանում։

Կարիերան ավարտելուց հետո որպես մարզիչ աշխատել է Լոկոմոտիվում (Լիսկի) և Ֆակելում, այս թիմերում եղել է ադմինիստրատոր, երկար տարիներ աշխատել է որպես մանկական մարզիչ։ 2017 թվականին «Ստրելա» մանկապատանեկան մարզադպրոցում մարզել է 2008-2009 թվականներին ծնվածների թիմը[2]։ Խաղացել է վետերանների «Ստրելա» և «Բալթիկա» (Վորոնեժ) թիմերում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]