Հովհաննես Մանուկ Խլաթեցի (1418, Խլաթ - փետրվարի 22, 1438, Խլաթ), հայ միջնադարյան գուսան։ Մանկուց նվիրվել է երաժշտությանը։ Ունեցել է հազվագյուտ ձայն, կատարել աշխարհիկ և հոգևոր երգեր։ Հաղթել է գուսանական հրապարակային մրցույթներում։ Սպանվել է երիտասարդ հասակում՝ կրոնափոխությունը մերժելու պատճառով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 563)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։