Հովհաննես Հայ
Հովհաննես Հայ | |
---|---|
Ծնվել է | I հազարամյակ |
Մահացել է | 533 |
Մասնագիտություն | զորավար |
Հովհաննես Հայ, բյուզանդական պաշտոնյա և զորավար։ Սպանվել է Վանդալական պատերազմի ժամանակ` 533 թվականին։
Հովհաննես Հայը բյուզանդական առաջապահ զորագնդի հրամանատարն էր Ադ Դեցիմումի ճակատամարտում և Կարթագենի մոտ սպանեց վանդալների թագավոր Գելիմերի եղբորը՝ Ամմատասին[1] [2]: Հաջորդ՝ Տրիկամարումի ճակատամարտում նրա զորագունդը կռվել է բյուզանդական բանակի կենտրոնում։ Այս անգամ նույնպես բյուզանդացիները հաղթանակ են տարել, և Բելիսարիոսը, Հովհաննեսին տալով 200 հեծելազորային, հանձնարարել է հետապնդել Գելիմերին։ Հովհաննեսը գրեթե հասել է Գելիմերին, բայց պատահաբար սպանվել է Բելիսարիոսի թիկնապահներից մեկի՝ Ուլիարիսի անակնկալ հարվածից։ Ըստ Պրոկոպիոսի, Հովհաննես Հայը չափազանց սիրված էր, և նրա մահը շատերն են սգացել[1]
533 թվականի դեկտեմբերին Հյուսիսային Աֆրիկայում Տրիկամարոնի ճակատամարտից հետո, որտեղ հռոմեացիները հաղթանակ տարան վանդալների դեմ, զորավար Բելիսարիոսը Հովհաննես Հային երկու հարյուր ձիավորներով ուղարկեց Գելիմերին հետապնդելու և Կարթագենում վանդալների կուտակած գանձերի ու գերիների անվտանգ պահպանությունն ապահովելու։ . . . Յովհաննես Հայը հինգ օր շարունակ հետապնդելով՝ արդեն քիչ էր մնում հասներ Գելիմորին, երբ սպանվեց իր իսկ զինվորներից մեկի պատահական հարվածից։ Բելիսարիոսը, որ կապված էր Հովհաննեսի հետ ամենասերտ բարեկամական կապերով, արցունքներ թափեց նրա մահվան գույժն առնելով և ամենամյա վարձատրություն նշանակեց ու վճարեց նրա գերեզմանի պահպանման և վերանորոգման համար։ Այդուհանդերձ՝ նա ներեց ակամա մարդասպանին, ոչ միայն այն պատճառով, որ վերջինս պատսպարվել էր սրբավայրում, այլև որովհետև մահամերձ Հովհաննեսի խոսքերը վկայում էին նրա անմեղության մասին։ Եվ Բելիսարիոսը հանդիսավոր երդումով վստահեցրեց նրա ընկերներին, որ նրան պատժի չի ենթարկի։ Այս շնորհաշատ սպայի կորուստը կասեցրեց նրա հրամանատարության տակ գտնվող հեծելազորի առաջընթացը և նպաստեց Գելիմերի փախուստին։
Աղբյուր՝ «Բելիսարիուսի կյանքը», Ֆիլիպ Հենրի Սթենհոուփ [3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Procopius, 2005, էջ 1
- ↑ Beck, 2004, էջ 1
- ↑ Stanhope, 2006, էջ 119-120
- Հովհաննես Հայը հանրաճանաչ կերպար է «Տոտալ պատերազմ. Աթիլլա» ֆիլմում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Procopius, of Caesarea (2005). %5beBook #16765%5d «De Bellis» [History of the Wars, Books III and IV]. Gutenberg Project. էջ 1. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - Beck, Sanderson (2004). Goths, Franks, and Justinian's Empire 476-610. էջ 628. ISBN 0-9717823-8-5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
{{cite book}}
:|website=
ignored (օգնություն) - Stanhope, Philip Henry (Lord Mahon, Fifth Earl of Stanhope) (2006) [1829]. The Life of Belisarius. Merchantville NJ: Evolution Pub. էջ 267. ISBN 978-1889758671.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)