Հովհաննես Ը Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Ը Մովսիսյան
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Հովհաննես Ը Մովսիսյան
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Երուսաղեմի հայոց պատրիարք
Կառավարման սկիզբ 1850
Կառավարման ավարտ 1860
Նախորդող Կիրակոս Մնացականյան
Հաջորդող Եսայի Դ Կարապետյան


Հովհաննես Ը Մովսիսյան (նաև՝ Հովհաննես Ը Զմյուռնիացի, 18-րդ դար, Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն - 1860), հայ հոգևորական, Երուսաղեմի հայոց պատրիարք (1850-1860)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Զմյուռնիայում։ 1850 թվականին ընտրվել է Երուսաղեմի հայոց պատրիարք և հաջորդել Կիրակոս Մնացականյանին։ Կառուցել է պատրիարքարանի շենքը և ճեմարանը։ Գնել է նաև բազմաթիվ կալվածքներ, որոնց շնորհիվ ապահովվել է Երուսաղեմի միաբանության նյութական միջոցները[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 704.
  2. 2,0 2,1 «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Կ․Պոլիս, 1932, հատոր Գ, 2689, 2701-2705․