Հովիկ Գրիգորյան (գրող)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովիկ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Հովիկ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Ներքին Ալուչալու, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Անդամակցություն | ՀԳՄ[1] |
Հովիկ Գրիգորյան Վիքիդարանում |
Հովիկ Վոլոդյայի Գրիգորյան (մարտի 2, 1957, Ներքին Ալուչալու, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ (2009)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովիկ Գրիգորյանը ծնվել է 1957 թվականի մարտի 2-ին, Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում։ ՀՀ ներքին գործերի համակարգ ընդունվելուն զուգահեռ սովորել է միլիցիայի դպրոցում, որն ավարտելուց հետո նշանակվել է Երևանի ՆԳ պահպանության բաժին՝ որպես սպա, եղել դասակի հրամանատար, վաշտի հրամանատարի տեղակալ, Երևանի Շահումյանի շրջանի ՆԳ բաժնի տեղամասային տեսուչ։ Միլիցիայի հատուկ գումարտակի կազմում մասնակցել է հայրենի սահմանների պահպանությանը։ Մի շարք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երեք վիպակ։ [Վիպակներ և հոդվածներ], Երևան, 2014[3]։
- Սիրո ծաղկահովիտ, Երևան, 2009[4]։
- Ձայն ներհակ, Երևան, 2009[5]։
- Ոգեղեն զանգեր (մանկական), Երևան, 2005[6]։
- Նաիրյան ղողանջներ, Երևան, 2003[7]։
- Երկաթե շերեփ, Երևան, 1999[8][9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://wua.am/հովիկ-գրիգորյան/
- ↑ Հովիկ Գրիգորյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ Գրիգորյան, Հովիկ Վոլոդյայի (2014). Երեք վիպակ։ Վիպակներ և հոդվածներ. Հայ ժամանակակից արձակ. Երևան: ՀԳՄ հրատ. ISBN 978-9939-58-213-9.
- ↑ Գրիգորյան, Հովիկ Վոլոդյայի; Գրիգորյան, Սասուն Սերոբի (2009). Սիրո ծաղկահովիտ։ Բանաստեղծություններ և պոեմներ. Երևան: Հեղինակային հրատարակություն.
- ↑ Գրիգորյան, Հովիկ Վոլոդյայի (2009). Ձայն ներհակ։ Բանաստեղծություններ. Երևան: ՀԳՄ հրատարակչություն.
- ↑ Գրիգորյան, Հովիկ Վոլոդյայի; Նիկօ (Նիկոլայ Մանուկյան) (2005). Ալեքյան, Բագրատ Գևորգի (ed.). Ոգեղեն զանգեր։ Բանաստեղծություններ. Երևան: ՀԳՄ հրատարակչություն. ISBN 978-99941-34-79-3.
- ↑ Գրիգորյան, Հովիկ Վոլոդյայի; Ուստյան, Միքայել (2003). Նաիրյան ղողանջներ։ Բանաստեղծություններ. Երևան: Պարույր Սևակ.
- ↑ Գրիգորյան, Հովիկ Վոլոդյայի (1990). Երկաթե շերեփ. Խորհրդային գրող. ISBN 978-5-550-00696-2.
- ↑ Գրիգորյան, Հովիկ Վոլոդյայի (1990). Վանատուր, Վարդան (ed.). Երկաթե շերեփ։ Բանաստեղծություններ; Պոեմ. Երևան: Խորհրդային գրող. ISBN 978-5-550-00696-2.