Հովիկ Գալստյան
Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 7, 1976 (47 տարեկան) | ||
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Հովիկ Սարգսի Գալստյան (ուկրաիներեն՝ Овік Саргісович, սեպտեմբերի 7, 1976, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի հայազգի ֆուտբոլիստ, ուկրաինական «Տորպեդո» սիրողական ակումբի հարձակվող (Նիկոլաև)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1976 թվականին Լենինական քաղաքում[1]։ Ֆուտբոլ սկսել խաղալ Լենինական քաղաքի մանկապատանեկան մարզական ակումբում, առաջին մարզիչը եղել է Ֆելիքս Ադամյանը։ 1990 թվականին ընտանիքով տեղափոխվել է Ուկրաինայի Նիկոլաև քաղաք, որտեղ մարզումները շարունակել է Օլիմպիական մանկապատանեկան և երիտասարդական մարզական դպրոցում։
Մեծահասակների առաջին ակումբը, որտեղ հանդես է եկել Հովիկը, եղել է Նիկոլաև քաղաքի «Էվիսը» (այժմ՝ «Նիկոլաև»)։ Քաղաքի գլխավոր թիմում Գալստյանը առաջին խաղն անցկացրել է 1994 թվականի ապրիլի 17-ին Մուկաչևոյի «Կարպատների» դեմ խաղում։ 1993/1994 մրցաշրջանում Հովիկը որպես պահեստային ֆուտբոլիստ խաղադաշտ է դուրս եկել 8 անգամ։ Նույն մրցաշարջանի արդյունքներով ակումբը նվաճել է Ուկրաինայի բարձրագույն խմբում հանդես գալու ուղեգիր։ Հովիկի նորամուտը բարձրագույն խմբում եղել է 1994 թվականի օգոստոսի 19 ին՝ «Դոնեցկի Շախտյորի» դեմ խաղում։ Այդ մրցաշրջանում Հովիկն Անդրեյ Բերեգուլեյի (1977) հետ եղել է տորպդոյականների ամենաերիտասարդ խաղացողները։ Ակումբում Գալստյանը հանդես է եկել 6 տարի, սակայն չի ընդգրկվել հիմնական կազմում։ 1999 թվականին ակումբի մարզչական կազմի հետ կոնֆլիկտից հետո հեռացել է թիմից։
Հետագայում մարզական կարիերան շարունակել է Զապորոժիեի «Տորպեդոյում»։ Առաջնության առաջին մրցաշրջանում 15 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ և ճանաչվել առաջին լիգայի լավագույն ռմբարկու։ Շուտով ակումբը լուծարվել է, և Հովիկը որոշ ժամանակ մնացել է առանց ակումբ և Նիկոլաև քաղաքում սկսել է ինքնուրույն մարզվել։
Հետագայում աշխատել է Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքում հանդես եկող «Կրիստալ» ակումբում և մարզումներ անցկացրել Խորվաթիայում։ Կարճ ժամանակ անց հրավեր է ստացել Օդեսայի «Չեռնամորեցից», որն այդ ժամանակ պայքարում էր բարձրագույն խմբում մնալու համար։ Գալստյանը որպես փոխարինող անցկացրել է 7 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
2001-2000 թվականներին Գալստյանը խաղացել է Մոլդովայի Քիշնև քաղաքի բարձրագույն խմբում հանդես եկող «Ագրո» ակումբի կազմում։
Ուկրաինա վերադառնալուց հետո խաղացել է Նիկոլաևի մարզի սիրողական ակումբներում՝ «Վոդնիկ», «Տորպեդո», «Կոլոս»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «https://footballfacts.ru/players/438097-galstyan-ovik-sarkisovich».
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Овик Саркисович Արխիվացված 2020-07-13 Wayback Machine
- Візитна картка футболіста на офіційному сайті УПЛ Արխիվացված 2020-07-12 Wayback Machine
- Профіль гравця(չաշխատող հղում){ на сайті «Український футбол»
- Профіль гравця Արխիվացված 2020-07-10 Wayback Machine на сайті «Одеський футбол»
- О.С.Галстян: Одессу предпочел Смоленску
- Հարցազրույց
|