Հովակիմ եպիսկոպոս
Արտաքին տեսք
Հովակիմ եպիսկոպոս | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | մոտ 1478[1] |
Մասնագիտություն | քահանա |
Հովակիմ, Հովակիմ Եպիսկոպոս (անհայտ[1] - մոտ 1478[1]), Կոստանդնուպոլսի հայոց առաջին պատրիարքը (1461 թվականից)։
Մինչև պատրիարք օծվելը հիշվում է որպես Բրուսայի եպիսկոպոս։ Հովակիմ Եպիսկոպոսին Կոստանդնուպոլիս է հրավիրել թուրք, սուլթան Մուհամեդ II (Մեհմեդ), որը, հիմնադրելով հայոց պատրիարքությունը, կամեցել է աշխատասեր հայ բնակչությանը կենտրոնացնել իր մայրաքաղաքում, թուրքահպատակ հայկական թեմերը ենթարկել արքունիքի իրավասության տակ գտնվող պատրիարքությանը։ Հովակիմ Եպիսկոպոսը ձգտել է Փոքր Ասիայի (Բուրսա, Այդըն, Կասթեմունի, Անկյուրիա, Սեբաստիա) հայկական հոգևոր վիճակները ենթարկել Կոստանդնուպոլսի պատրիարքությանը և ձեռք բերել կալվածքներ։ Հովակիմ Եպիսկոպոսը նստել է Սամաթիայի Սուրբ Գևորգ եկեղեցում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 550)։ |