Հովակիմ Օղուլլուխյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովակիմ Օղուլլուխյան
Ծնվել է1749 կամ 1746
ԾննդավայրՏրապիզոն, Թուրքիա
Մահացել է1818 կամ 1815
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Հովակիմ Օղուլլուխյան (1746 (1749), Տրապիզոն - 1815 (1818), Կ․ Պոլիս], հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական կրթությունն ստացել է Վիեննայի համալսարանում։ Հիմնականում ապրել և ստեղծագործել էր Կ․ Պոլսում։ Զբաղվել էր ժողովրդական բժշկությամբ։ Իր բժշկաառողջապահական և մանկավարժի բազմամյա փորձը Օղուլլուխյանը շարադրել էր «Նյութ բժշկական» բժշկարան–դեղարանում (1785, լատիներեն, 1806, հայերեն)։

Գիրքն ունի առաջաբան, 30 գլուխ, ուր շարադրված էին բժշկության, բնական բուժիչ միջոցների օգտագործման, օդաբուժության, ջրաբուժության, բուսաբուժության, սննդի հիգիենայի, շրջակա միջավայրի մաքրության պահպանման, անատոմիայի և ֆիզիոլոգիայի, հիվանդությունների ախտորոշման և դեղորայքի օգտագործման հետ կապված բազմաթիվ հարցեր։

Օղուլլուխյանը հեղինակ էր նաև «Ախտաբանություն» (1783, լատիներեն) երկհատոր աշխատության։

Գրականության[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորգոմյան Վ․ Հովակիմ բժիշկ Օղուլլուխյան, «ՀԱ», 1896, 4, 5։
  • Մեզպուրյան Ա., Հայ և ծագումով հայ բժիշկներ, մաս 1, Ստամբուլ, 1950:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png