Jump to content

Հոսպիտալային փողոց (Կամենեց-Պոդոլսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոսպիտալային փողոց
Երկիր Ուկրաինա
Գտնվում էԿամենեց-Պոդոլսկի
ՏեղանքԿամիանեց-Պոդիլսկի հին քաղաք

Հոսպիտալային (ռուս.՝ Госпитальная), փողոց Կամենեց-Պոդոլսկում։ Հին քաղաքի հայկական թաղամասի ամենաերկար փողոցը։ Իր անունը ստացել է հայկական հոսպիտալից։

Քաղաքի հայկական թաղամասի ամենաերկար փողոցը Հոսպիտալային փողոցն է եղել, որն իր անունը ստացել է ժամանակին այդտեղ գորրծած հայկական հոսպիտալից։ Հոսպիտալայինը Հին քաղաքի այն սակավաթիվ փողոցներից է, որն իր պատմության ընթացքում երբեք չի վերանվանվել։ Փողոցի ամենահայտնի շինություններն են նախկին հայկական հոսպիտալը (թիվ 3) և բերդի նախկին զորանոցը (թիվ 14), որտեղ երկար ժամանակ գործել է զինվորական հոսպիտալը[1]։

Քաղաքում թուրքական տիրապետության ժամանակաշրջանում (1672-1699) Հոսպիտալայինի վրա եղել է մի տուն, որը, ըստ լեգենդներից մեկի, ունեցել է նկուղ, որտեղ ներքինիները տարբեր հանցանքների համար հարեմներից ծառաներ են նետել։ 20-րդ դարի սկզբին այս վայրում մնացել է միայն մի մեծ քարե նկուղ, որը մի թմբի վրա է եղել՝ դրսից հողով պատված։ Արևմուտքից նկուղն ունեցել է մուտք, իսկ հարավից՝ գետին նայող երկու փոքրիկ պատուհան։ Պատուհանները հաստ երկաթյա ճաղավանդակներ են ունեցել։ Նկուղի պատերն ունեցել են ավելի քան 1,5 մ հաստություն, որոշ ժամանակ անց ոմն Դունին գնել է հողատարածքը և դրա վրա աղյուսից կառուցել երկրորդ հարկը (տուն թիվ 5)[1]։

Նույն փողոցում թուրքական օկուպացիայի ժամանակ եղել է մի քարե տուն (թիվ 6 տուն), որը հատկացվել է հայերին պաշտամունքի համար, քանի որ նրանց տաճարները ավերվել կամ վերածվել են մզկիթների։ Նոր դարում այնտեղ գործել է 20-րդ համագումարի անվան արտելի գինու արտադրամասը, որն ավելի ուշ դարձել է սննդամթերքի գործարանի իրիսի արտադրամաս[1]։

Գտնվելու վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոսպիտալային փողոցը սկսվում է Հայկական շուկայի թիվ 2 տան և նախկին կոնսիստորիայի (թիվ 4 տուն) շենքի միջև, որից հետո երեք կտրուկ շրջադարձ կատարելուց հետո ավարտվում է Ռուսական փողոցում։ Բուն փողոցին միացված են Կոմենդանտսկի և Տեսնի նրբանցքները, Տրինիտարսկայա, Դոլգայա (երկար) և Վալի[1] փողոցները։

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալեքսանդր Պրուսևիչ - լեհերեն «Կամենեց-Պոդոլսկ» (1915) հայտնի պատմական ակնարկի հեղինակ։ 20-րդ դարի սկզբին այստեղ նա ունեցել է մի փոքրիկ քարե տուն՝ չորս սյուներով (այժմ՝ տուն 7)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Олег Васильевич Будзей (2003 թ․ դեկտեմբերի 12). «Госпитальная». Подолянин. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.