Հայկական շուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական շուկա
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԿամենեց-Պոդոլսկի
Նախկին անվանումներՀայկական շուկա,
Տաճարի հրապարակ,
Նահանգապետական հրապարակ,
Զինավարժական հրապարակ,
Նիկոլաևյան հրապարակ,
Կարմիր հրապարակ,
Լև Տրոցկու անվան հրապարակ,
Խորհրդային հրապարակ
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Հայկական շուկա (Հայտնի է նաև որպես Հայկական հրապարակ, Հայկական շուկայի հրապարակ կամ Հայկական շուկայական հրապարակ, ուկրաիներեն՝ Площа Вірменський ринок)[1], հրապարակ Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքի պատմական թաղամասում, քաղաքի ամենամեծ հրապարակը[2], որը գտնվում է երբեմնի հայկական թաղամասում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Կամենեց-Կոդոլսկ քաղաքում, ըստ տարբեր տվյալների, հաստատվել են 11[3][4][5]-13-րդ դարերում։ 17-րդ դարում քաղաքում արդեն հաշվվել է 1200 հայկական ընտանիք[4]։ Կազմելով Կամենեց-Պոդոլսկ քաղաքի բնակչության զգալի մասը՝ հայերը ներգրավվել են նրա մշակութային, տնտեսական ու ռազմական կյանքում։ Հայերը հիմնականում բնակվել են քաղաքի հարավարևելյան հատվածում․ մինչ այժմ քաղաքում գոյություն ունի թաղամաս, որը տեղի բնակիչների շրջանում կոչվում է Հայկական։ Այնտեղ գտվել է ներկայում չպահպանված հայկական մագիստրատն ու գլխավոր տաճարները, այստեղ է տեղակայված եղել նաև առևտրական գործունեության կենտրոնը՝ Հայկական շուկան[1], որը եղել է առևտրի օջախ, ուր եկել են քարավաններ աշխարհի տարբեր կողմերից[6]։

19-րդ դարի սկզբում՝ քաղաքի՝ Ռուսական կայսրության կազմում ընդգրկվելուց հետո, փոխվել է հրապարակի անունը և այն սկսել է կոչվել Տաճարի հրապարակ Հովհաննես Կարապետի եկեղեցու տաճարի պատճառով։ Հետագայում հրապարակը կոչվել է Նահանգապետական, որովհետև այնտեղ տեղակայված էր Պոդոլսկի նահանգապետի պալատն ու դիվանատունը։ 20-րդ դարի սկզբին հրապարակը, որտեղ անցկացվել են տարբեր շքերթներ, երբեմն կոչվել է Զինավարժական։ Քաղաքում խորհրդային իշխանության հաստատումից հետո այն վերանվանվել է Կարմիր հրապարակ, իսկ որոշ ժամանակ անց՝ Լև Տրոցկու անվան հրապարակ։ Սակայն արդեն 1927 թվականի դեկտեմբերի 20-ին Կամենեց-Պոդոլսկի քաղաքային խորհրդի նախագահության որոշմամբ այն վերանվանվել է Խորհրդային հրապարակ։ Քառասուներեք տարի անց՝ 1990 թվականի սեպտեմբերի 11-ին, քաղաքային խորհրդի նախագահությունը հրապարակին վերադարձել է իր հին անվանումը՝ Հայկական շուկա[6]։

Հայտնի կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական շուկայի հրապարակում տեղակայված են մի շարք վարչական շենքեր։ Հրապարակի անկյունում եղել է Հայկական եպիսկոպոսության շենքը (15-րդ դար), որը ներկայում կազմում է թանգարանի բաժին, որի ներքին բակում կա կուռքերի հավաքածու։ Հրապարակի կողքին է Հայկական եկեղեցու զանգակատունը[2]։

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանցված անվանումների քանակով Հայկական շուկան գերազանցում է Կիևի Եվրոպական հրապարակին, որն ունեցել է ընդամենը յոթ անվանում։ Սակայն «Ուկրաինայի ռեկորդների գիրք» եռահատորյակում ընդգրկվել է ոչ թե Հայկական շուկան, այլ Կիևի Եվրոպական հրապարակը[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Исторические связи и дружба украинского и армянского народов. — Ереван: Изд-во АН Армянской ССР, 1971. — Т. 3. — С. 292-293.
  2. 2,0 2,1 Илья Буяновский. «Армянский рынок». mir.travel. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. Е.В. Мазурик (1982). «Армянский госпиталь XVII века в Каменце-Подольском» (PDF). Историко-филологический журнал № 2. стр. 225. ISSN 0135-0536. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.

    В Каменце-Подольском армяне впервые поселились в XI веке. В XII—XIV вв., в результате опустошительных набегов персов и турок на Армению, большие группы армян нашли кров в Каменце.

  4. 4,0 4,1 С. Шкурко (1968). «Армянские архитектурные памятники в городе Каменец-Подольске» (PDF). Историко-филологический журнал № 2 . pp. 233-243. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. И.С.Винокур, H.М.Хотюн / Камьянець-Подильськый дерзhавный исторыко-архитектурный заповиднык / Изд. "Каменяр,", 1981г; стр.84 - Всего страниц: 95
  6. 6,0 6,1 6,2 О.В. Будзей (2003 թ․ նոյեմբերի 23). «Армянский рынок». Подолянин. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]