Էլեկտրական հոսանքի աղբյուր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հոսանքի աղբյուրը սարք է, որը հաղորդիչում Էլեկտրական դաշտ է առաջացնում։ Որպեսզի հոսանքը նկատելի ժամանակ գոյություն ունենա, անհրաժեշտ է հոսանքի աղբյուրի առկայություն։Գալվանական տարրն առաջին պարզագույն հոսանքի աղբյուրն է։ Այն գործածվում է մինչ օրս և այդպես է կոչվում ի պատիվ Լուիջի Գալվանիի, ով իտալացի կենսաբան, բժիշկ է։ Լիցքակուտակիչները (ակումուլյատորները) ավտոմեքենայում, բջջային հեռախոսներում և այլ բազմատեսակ սարքերում մեծ կիրառություն ունեցող հոսանքի աղբյուրներ են, որոնք կարելի է օգտագործել ՝ լիցքավորելով նորից։ Հոսանքի աղբյուրներն ունեն երկու բևեռ ՝ դրական (+) և բացասական (-)։ Դրական և բացասական բևեռների մոտ կուտակված լիցքերը պայմանավորված են հոսանքի աղբյուրի ներսում ընթացող Քիմիական ռեակցիաներով, որոնք տեղի են ունենում հատուկ լուծույթի մեջ խորասուզված հաղորդիչների՝ էլեկտրոդների միջև։
Դրական էլեկտրոդն անվանում են անոդ, իսկ բացասականը՝ կաթոդ:
Հոսանքի աղբյուրը լարման աղբյուրի զույգն է (երկակիություն)։ Գծապատկեր 1-ը ցույց է տալիս պարզագույն հոսանքի աղբյուրի սխեման, բեռնավորելով դիմադրությունը։