Հողի ռեակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հողի ռեակցիա, հողի ֆիզքիմիական հատկություն, որը ֆունկցիոնալորեն կապված է հողի պինդ և հեղուկ մասերի և իոնների հետ։ Եթե հողում գերակշռում են իոնները, ապա hողի ռեակցիա թթվային է, իսկ իոնները՝ հիմնային, հավասարության դեպքում՝ չեզոք։ ԽՍՀՄ հողերի ռեակցիան տատանվում է տիրույթում։ Հողի ռեակցիան էական նշանակություն ունի հողմահարման արգասիքների միգրացիայի ժամանակ տարրերի միացությունների միգրացման ունակությունն աճում է թթվային միջավայրում, իսկ և տարրերի միացություններինը՝ հիմնայինում։ Հողի ռեակցիան ազդում է բույսերի կենսագործունեության վրա։ Շատ բույսեր տուժում են և իոնների մեծ կոնցենտրացիայից, դրա համար էլ թթու հողերը անհրաժեշտ է կրացնել։ Ուժեղ հիմնային հողերը (ալկալի հողեր, սոդային աղուտներ), որոնք բնութագրվում են իոնների բարձր կոնցենտրացիայով և անստրուկտուրայնությամբ, նպաստավոր չեն բույսերի աճման և զարգացման համար։ Գիպսացումը, օրգանական պարարտացման հետ, չեզոքացնում է հիմնային ռեակցիան և բարելավում է հողի ագրոնոմիական հատկությունները։ Հողի ռեակցիաի քանակական գնահատման համար օգտագործվում են տարբեր ցուցանիշներ՝ հողի սուսպենզիայի -ը ջրում կամ լուծույթում, տիտրված թթվայնությունը կամ հիմնայնությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 535 CC-BY-SA-icon-80x15.png