Հողագործների պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հողագործների պալատ
Дворец Земледельцев (Казань).JPG
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ճարտարապետական ոճ`Բոզար

Հողագործների պալատ (թաթ.՝ Игенчеләр сарае), կառույց Կազանի պատմական կենտրոնում, Վախիտովսկի շրջանում: Տեղակայված է Կազանի պալատական հրապարակում, Կազանի կրեմլի և Կազանկայի առափնյայի հարևանությամբ: Այստեղ են գտնվում Թաթարստանի Հանրապետության գյուղատնտեսության և սննդի նախարարության գլխամասային գրասենյակը, գլխավոր անասնաբուժական վարչությունը, «Հանրապետական ներդրումային և նորարարական ագրոարդյունաբերական կենտրոն» պետական միավորումը և մի շարք ենթակա կազմակերպություններ[1]: Հողագործների պալատը դարձել է քաղաքի ամենահայտնի ժամանակակից տեսարժան վայրերից մեկը[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է Ֆեդոսևսկայա փողոցի սկզբնամասում քանդված շինության տարածքում: Պալատի նախագիծն իրականացրել է «Անտիկա-պլյուս» ընկերությունը[3], նախագծի հեղինակն է Լեոնիդ Գորնիկը[4]: Շինարարական աշխատանքները սկսվել են 2008 թվականի գարնանը, ավարտվել 2010 թվականին: Շենքի կառուցման արժեքը կազմել է 2,2 միլիարդ ռուբլի[5]: 2011 թվականից հանրապետության օրը և քաղաքի օրը՝ օգոստոսի 30-ին Պալատին հարակից հրապարակում հազարավոր հանդիսատեսների առջև տեղի է ունենում «Կազանի աշուն» միջազգային օպերայի փառատոնի գալա համերգը բացօթյա ձևաչափով: Առաջին նման համերգին մասնակցել են ռուսական պրիմադոննա Լյուբով Կազարնովսկայան և իտալացի տենոր Լեոնարդո Գրոմենյան Թաթարստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]