Հոկտեմբերի 50-ամյակ (ստելա, Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
«Հոկտեմբերի 50-ամյակ» ստելա
Կոորդինատներ47°53′31″ հս․ լ. 40°03′29″ ավ. ե.HGЯO
Գտնվում էԿրասնի Սուլին,
Կրասնի Սուլինի շրջան,
Ռոստովի մարզ,
Ռուսաստան
Շինության ձևըստելա
Կառուցել էՍուլինի մետալուրգիական գործարանի նախագծային բաժին
Ներկա վիճակըկանգուն

«Հոկտեմբերի 50-ամյակ» ստելա (ռուս.՝ Стела «50 лет Октября»), ստելա Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Լենինի փողոցում։ Տեղադրվել է 1967 թվականին` Հոկտեմբերյան հեղափոխության և խորհրդային իշխանության հաստատման 50-ամյակի պատվին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հոկտեմբերի 50-ամյակ» ստելան տեղադրվել է 1967 թվականի հոկտեմբերի 15-ին` քաղաքի կենտրոնում, Լենինի փողոցում` խորհրդային իշխանության 50-ամյակի պատվին։ Այս հուշարձանի հեղինակն է Սուլինի մետալուրգիական գործարանի նախագծային բաժինը։ Հուշարձանին փակցված է հուշատախտակ, որի վրա արված է հետևյալ գրությունը. «Այստեղ 1918 թվականին Սուլինի գործարանի և այլ ձեռնարկությունների բանվորներից ձևավորվել է սոցիալիստական ​​գունդ, որը մասնակցել է խորհրդային իշխանության համար մարտերին»։ Այդ գնդի հրամանատարն է եղել Գ. Ե. Սավենկոն։ Գունդը մասնակցել է Ուկրաինայում, Դոնում և Ցարիցինում մղված մարտերին։ Նույն 1967 թվականին ստելայի մոտ թաքցվել է ապագա սերունդներին ուղղված ուղերձով պարկուճ, որը հանդիսավորությամբ բացվել է 2017 թվականին[1]։

Ստելայի հեռավորությունը քաղաքի կենտրոնից 694 մետր է[1]։

Ստելայի ներսում պահված ուղերձը հանդիսավորությամբ բացվել է 2017 թվականի նոյեմբերի 7-ին` Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի օրը։ Միջոցառումը բացել է Կրասնի Սուլինի շրջանի վարչակազմի ղեկավար Նիկոլայ Ալշենկոն։ Նա խոստացել է կարճ ժամանակում պատրաստել նոր ուղերձի տեքստ և նմանատիպ պարկուճով հղել ապագա սերունդներին[2]։

Տարածաշրջանի օրենսդիր ժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Միխալյովը սուլինցիներին շնորհավորել է նշանակալի իրադարձության առթիվ։ Դրանից հետո պարկուճը հանվել է ստելայի տակ գտնվող խորշից։ Նիկոլայ Ալշենկոն, Սերգեյ Միխալյովը և Կրասնի Սուլինի շրջանի վետերանների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բատաշովը ստանձնել են այդ պատվավոր առաքելությունը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև պարկուճը արտադրող և տեղադրման արարողությանը 50 տարի առաջ ներկա գտնված Անատոլի Վալխինը[2]։

Դրոշմաթղթի վրա գրված նամակ-ուղերձը գրեթե չէր վնասվել։ Որոշ տեղերում ջնջված էին տառերը, սակայն տեքստի իմաստը հասկանալի էր։ Տեքստը կարդացել է շրջանի հանրային պալատի նախագահ Լյուբով Կրավչենկոն։ Ընթերցելու արարողությունից հետո ուղերձն ու պարկուճը տեղափոխվել են Կրասնի Սուլինի շրջանի պատմության թանգարան։ Հանրահավաքն ավարտվել է Ռուսաստանի օրհներգով, որը խորհրդանշել է սերունդների ժառանգորդությունը[2]։

Արարողությունից մի քանի օր առաջ` նոյեմբերի 1-ին, ստելան կարգի է բերվել։ Այն ներկվել է կանաչ, նախկին սպիտակի փոխարեն, թարմանցվել է հիմքը, մաքրվել են շրջակայքի ծաղկանոցները, մաքվել է աղբը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]