Հոլբորն (փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոլբորն
անգլ.՝ Holborn
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Գտնվում էՔամդեն

Հոլբորն (անգլ.՝ Holborn /ˈhoʊbərn/) հնագույն լոնդոնյան փողոց, որն անցնում է Սիթիի, Քեմդենի և Վեստմինստերի տարածքներով։ Կոչվել է ներկայում գոյություն չունեցող գետակի անունով։

Փողոցի արևմտյան մասը կոչվում է Հայ-Հոլբորն և հանդիսանում է Բլումսբերի և Քովենթ-Գարդենի սահման։ Այստեղից դեպի արևմուտք են տանում Շաֆթսբերի պողոտան և Նյու-Օքսֆորդ-սթրիթը։ Հարավից Հոլբորնին են միանում Դրուրի-Լեյնը և Լինկոլնս-Ին-Ֆիլդսը։

Հնում Հոլբորնի արևելյան մասում բնակվում էին դատական պաշտոնյաները, որոնք աշխատում էին Օլդ-Բեյլի դատարանում։ Փողոցի մի այլ տեսարժան վայր է Հատոն-գարդենը, որտեղ ապրում էին անգլիացի ոսկերիչները։ Փողոցի ամենահայտնի բնակիչը Չարլզ Դիքենսն էր, որն իր վեպերում հաճախակի էր հիշատակում փողոցը։

Սուրբ Էթելդրեդի եկեղեցին նույնպես գտնվում է Հոլբորն փողոցի տարածքում, Մեծ Բրիտանիայի կաթոլիկ հնագույն եկեղեցի է, որը գործում է մինչև այժմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]