Հնագիտական տարեգրություն
Հնագիտական տարեգրությունը անցյալի մասին Ֆիզիկական (ոչ գրավոր) վկայությունների ամբողջությունն է։ Սա հնագիտության հիմնական հասկացություններից մեկն է[1], փաստաթղթավորման և հնագիտական տարեգրության մեկնաբանմանն առնչվող հնագիտական կարգապահություն[2]։ Հնագիտական տեսությունը միտված էր մեկնաբանելու հնագիտական տարեգրությունը՝ մարդկային մշակութներին ավելի հասկանալի դարձնելու համար։ Հնագիտական տարեգրությունը կարող է ինչպես բաղկացած լինել վաղ ժամանակների հնագույն գտածոներից, այնպես էլ ժամանակակից արտեֆակտներից։ Մարդկային գործունեությունը խոշոր ազդեցություն է ունեցել հնագիտական տարեգրության վրա։ Կործանարար մարդածին գործընթացները, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը և հողաշինությունը, կարող են վնասել կամ ոչնչացնել հնարավոր հնագիտական հուշարձանները[3]։ Հնագիտական տարեգրությանն ուղղված այլ վտանգներից են բնական երևույթներն ու աղբահանությունը։ Հնագիտությունը կարող ա կործանիչ գիտություն լինել, քանի որ հնագիտական տարեգրության սահմանափակ ռեսուրսները կորչում են պեղումների ընթացքում։ Հետևաբար, հնագետները սահմանափակում են յուրաքանչյուր հուշարձանում իրենց կատարած պեղումների քանակը և մանրակրկտորեն գրանցում այն, ինչ գտել են։ Հնագիտական տարեգրությունը մարդկային նախապատմության և պատմության ֆիզիկական տարեգրությունն է, թե ինչու՞ են ցանկացած հնագույն քաղաքակրթությունները բարգավաճել կամ կործանվել, և ինչու՞ն են վերոնշյալ մշակույթները փոփոխվել և աճել։ Սա մարդկային աշխարհի պատմությունն է[4]։
Սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտնականները հաճախ են օգտագործել տեսքտային անալոգիաներում, ինչպիսիք են «գրառումը», «աղբյուրը» և «արխիվը» անցյալի՝ առնվազն 19-րդ դարից սկսած, իրեղեն ապացույցները վկայակոչելու համար։ «Հնագիտական տարեգրություն» տերմինը հավանաբար այսպես է ծագել, ամենայն հավանականությամբ երկրաբանության (երկրաբանական տարեգրություն) կամ հնէաբանության մեջ (բնածոների տարեգրություն) զուգահեռ հասկացությունների միջոցով[5]։ Այս տերմինը պարբերաբար օգտագործվել է Գորդոն Չայլդի կողմից 1950-ականներին և[6], ըստ երևույթին, հետագայում դրանից հետո է մտել խոսակցական լեզու[5]։
Այս հայեցակարգի առաջին քննադատական տեսության մեջ, փիլիսոփա Լինդա Պատրիկը հայտնաբերել է, որ 1980-ական թվականներին հնագետները գաղափարականացրին տերմինի առնվազն հինգ տարբեր ձևեր[1]։
- Որպես նյութական հանքավայրերի «պահոց»[7]
- Որպես նյութական հանքավայրեր[8]
- Որպես արտեֆակտներ և առարկաներ[9][10]
- Որպես նմուշների հավաքածու[11][12]
- Որպես հնագետների կողմից գրված զեկույցներ[13]
Պատրիկը պնդում էր, որ առաջին երեք սահմանումները արտացոլում են հնագիտական վկայությունների «ֆիզիկական մոդելը»-ը։ որտեղ այն դիտարկվում էր, որպես ֆիզիկական գործընթացների անմիջական արդյունքը (ինչպես՝ բրածոների տարեգրություն)՝ ի հակադրություն վերջինիս, չորրորդ և հինգերորդ սահմանումները հետևում են «տեքստային մոդելին», որտեղ հնագիտական տարեգրությունը դիտվում է, որպես անցյալի մասին պատմող՝ կոդավորող մշակութային տեղեկատվություն (Օրինակ՝ պատմական տեքստերը)։ Նա ընդգծեց, թե որքանով է հնագետների այն ըմբռնումը, թե ինչի՞ց է կազմված «հնագիտական տարեգրությունը», կախված հնագիտական տեսության ավելի ընդարձակ հոսանքներից, այն է՝ գործնթացական հնագետները, ամենայն հավանականությամբ, կհամաձայնեն ֆիզիկական մոդելին, իսկ գերծընթացական հնէագետները՝ տեսքստային մոդելին[1]։
Լուկասը խտացնում է Պատրիկի ցուցակը հնագիտական տարեգրության երեք հստակ սահմանումների[5]։
- Հնագիտական տարեգրությունը նյութական մշակույթ
- Հնագիտական տարեգրությունը անցյալի նյութական մնացորդներն է
- Հնագիտական տարեգրությունը հնագետների կողմից օգտագործված աղբյուրներն են
Որպես նյութական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր ամենալայն իմաստով, հնագիտական տարեգրությունը կարելի է ընկալել որպես մի ամբողջական մարմին, որից բաղկացած են մարդկության կողմից պատրաստած, օգտագործված կամ վերջինիս հետ կապված օբյեկտների ամբողջականությունը։ Այս սահմանումը ընդգրկում է երկու արտեֆակտեր (մարդկանց կողմից ստեղծված կամ ձևոփոխված օբյեկտները) և էկոֆակտեր (մարդկային գործունեությանն առնչվող բնական օբյեկտները)։ Այս պարագայում սա համարժեք է նյութական մշակույթին և ներառում է ոչ միայն «հնագույն» մնացորդներ, այլև ժամանակակից հասարակությունների հետ կապված ֆիզիկական իրեր[5]։ Այս սահմանումը, որը ընդգծում է հնագիտական տարեգրության նյութականությունը և հնագիտությունը կապում է նյութական մշակույթի ուսումնասիրությունների հետ և մշակութային հնաբանության՝ «նյութական շրջադարձի», մեծ տարածականություն է գտել հետընտրական գործընթացների հնաբանության զարգացման հետ[14]։
Որպես նյութական մնացորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավելի պահպանողական սահմանումները հատկապես նշում են, որ հնագիտական տարեգրությունը բաղկացած է «մնացորդներից», «հետքերից» կամ անցյալի մարդկային գործունեության «նստվածքներից», չնայած որ «անցյալի» և «ներկայի» միջև բաժանարար գիծը կարող է պարզորոշ չլինել։ Այս տեսակետը մասնավորապես առնչվում է գործընթացական հնագիտության հետ, որը հնագիտական տարեգրությունը տեսնում էր իբր ֆիզիկական, մակութային և տակտոնիկ գործընթացների "քարացած" արդյունք, որը կատարվել է անցյալում և կենտրոնացած է այդ գործընթացների ընկալման վրա[5][15]։
Որպես աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագիտական տարեգրությունը կարող է նաև բաղկացած լինել գիտական ամսագրերում ներկայացված գրավոր փաստաթղթերից։ Սա այն է, ինչ հնագետները սովորել են իրենց փաստագրած արտեֆակտերից։ Սա ընդգրկում է ամբողջ աշխարհը․ հնագիտությունը մարդկության պատմությունն է, որը պատկանում է յուրաքանչյուրի անցյալին և իրենից ներկայացնում յուրաքանչյուրի ժառանգությունը[4]։ Այս տվյալները հնագետները կարող են արխիվացնել և վերհանել հետազոտությունների համար[16]։ Հնագետի առաքելությունը հաճախ հանդիսանում է հնագիտական տարեգրության պահպանումը։ Գոյություն ունեն տվյալների տարբեր բազաներ, որոնք օգտագործվում են փաստաթղթերի արխիվացման և պահպանման համար, բացի՝ որպես հնագիտական տարեգրություն ծառայող արտեֆակտերից։ Տվյալների բազաներից մեկն էլ Թվային հնագիտական տարեգրությունն է։
Թվային հնագիտական տարեգրությունը (ԹՀՏ) հնագիտական հետազոտությունների թվային տարեգրությունների միջազգային պահոց է։ ԹՀՏ-ի օգտագործումը, զարգացումը և պահպանումը կարգավորվում է Թվային հնության (անգլ.՝ Digital Antiquity) կողմից՝ կառույց նվիրված անփոխարինելի հնագիտական տվյալների երկարաժամկետ պահպանման ապահովմանը ր դեպի այդ տվյալների հասանելիության ընդլայնմանը[17]։ Հնագիտական տարեգրությունը ծառայում է որպես բազա այն ամենի համար, ինչ հնագիտություն է և թե ինչ է այն դարձել։ Հնագիտական պեղումների հետ կապված նյութական մշակույթը, ինչպես նաև ակադեմիական ամսագրերում գիտական տարեգրությունները հնագիտական տարեգրության ֆիզիկական միավորումն են։ Երկիմաստությունը, որը առնչվում է հնագիտական տարեգրության հետ, հաճախ պայմանավորված է օրինակների բացակայությամբ, բայց հնագիտական տարեգրությունն այն ամենն է, ինչը հնագիտության գիտությունը գտել և ստեղծել է։
Բաղկացուցիչ մասեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագիտական տարեգրության բաղկացուցիչ մասերը ընդգրկում են՝ արտեֆակտեր, շինկառույցներ, մարդու ազդեցությունը շրջապատին, աղբ, ստատիգրաֆիա, թաղման պրակտիկա, բույսերի մնացորդներ կամ կենդանիների մնացորդնեի մնացորդներ։ Հնագիտական տարեգրության արտեֆակտերը հիմնականում հանյտնաբերվել են հողի վրա և փորելուց հետո, հնագետները տեղադրել են տվյալները, ինչպիսիք են՝ լուսանկարներ կամ արտեֆակտերի ճշգրիտ տեղակայության վայրը, հնագիտական տարեգրության մեջ։ Ոսկորները երբեմն հայտնաբերվում և ընդգրկվում են հնագիտական տարեգրություններում։ Ոսկորները կարող են լինել և՛ կենդանիներից, և՛ մարդկանցից, որոնք մահացել և պահպանվել են։ Ոսկորների բեկորները, և հենց իրենք ոսկորները կարող են լինել հնագիտական տարեգրության մի մասը։ Հայտնաբերված բույսները և օրգանիկ նյութերը նույնպես կարող են դառնալ հնագիտական տարեգրությունների մի մասը։ Սերմերը ամենատարածված բուսական բյութերն են, որոնք հայտնաբերվել և ներառվել են հնագիտական տարեգրքում։ Հնագետների կողմից հայտնաբերվող սերմերը սովորաբար նրանք են, որոնք այրվում են սննդի պատրաստման ժամանակ, ինչը օգնում է պահպանել դրանք։ Առանձնահատկությունները նույնպես հնագիտական տարեգրությունների մի մասն են և համարվում են նյութական մշակույթ, որը սովորաբար հնագետները չեն կարող վերցնել և ուսումնասիրել լաբորատորիայի ներսում[18]։ Առանձնահատկությունները կարող են ներառել այրվածքների հետքեր հրդեհային հանքահորերից կամ բլուրներից, ինչպես և այլ վաղուց կառուցված այլ շինություններից։Առանձնահատկությունները կարող են ներառել նաև կուրգաններ կամ այլ հուշարձաններ, որոնք կառուցվել են այլ քաղաքակրթությունների կողմից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Patrik Linda E. (1985)։ «Is There an Archaeological Record?»։ Advances in Archaeological Method and Theory 8: 27–62։ ISBN 9780120031085։ JSTOR 20170186։ doi:10.1016/B978-0-12-003108-5.50007-5
- ↑ Hardesty Donald L. (2008)։ «Goals of Archaeology, Overview»։ in Deborah M. Pearsall։ Encyclopedia of Archaeology։ էջեր 1414–1416։ ISBN 978-0-12-373962-9։ doi:10.1016/B978-012373962-9.00121-7
- ↑ Lipe William D.։ «Conserving the In Situ Archaeological Record»։ Վերցված է April 13, 2012
- ↑ 4,0 4,1 McChesney Melisa (23 July 2012)։ «What is the archaeological record and why does it matter?»։ The Archaeology Channel Blog։ Արխիվացված է օրիգինալից 22 February 2015-ին
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lucas Gavin (2012)։ «The Trouble with Theory»։ Understanding the Archaeological Record։ Cambridge: Cambridge University Press։ էջեր 1–17։ ISBN 978-1-107-01026-0
- ↑ Childe V. Gordon (1956)։ Piecing Together the Past: The Interpretation of Archaeological Data։ London: Routledge։ ISBN 9781138812789
- ↑ Clarke David (1973)։ «Archaeology: the loss of innocence»։ Antiquity 47 (185): 16։ ISSN 1745-1744։ doi:10.1017/S0003598X0003461X։ «[...] hominid activities, social patterns, and environmental factors, one with another and with the sample and traces which were at the time deposited in the archaeological record.»
- ↑ Binford Lewis R. (1964)։ «A Consideration of Archaeological Research Design»։ American Antiquity 29 (4): 425–441։ JSTOR 277978։ doi:10.2307/277978։ «The loss, breakage, and abandonment of implements and facilities at different locations, where groups of variable structure performed different tasks, leaves a "fossil" record of the actual operation of an extinct society.»
- ↑ Renfrew Colin (1972)։ The Emergence of Civilisation: The Cyclades and the Aegean in the Third Millennium B.C.։ London: Methuen։ էջ 441։ «[...] the durable objects constituting the archaeological record pottery, metal, obsidian, emery offer only a small part of the possible range of commodities traded. Much evidence for early trade has perished slaves, wine, wood, hides, opium, lichens even [...] make up a considerable repertoire of traded materials which are only rarely recorded archaeologically. The range and volume of trade could thus have been far greater than the record now documents.»
- ↑ Watson Patty Jo, LeBlanc Steven A., Redman Charles L. (1971)։ Explanation in Archeology: An Explicitly Scientific Approach։ New York, NY: Columbia University Press։ էջեր 22։ «Although the humans themselves are long dead, their patterned behavior can be investigated by the hypothetico-deductive method of science because archaeological remains and their spatial interrelationships are empirically observable records of that patterning.»
- ↑ Childe V. Gordon (1956)։ Piecing Together the Past: The Interpretation of Archaeological Data։ London: Routledge։ էջեր 1։ ISBN 9781138812789։ «The aim of this book is therefore to explain how archaeologists order their data to form a record and how they may try to interpret them as concrete embodiments of thoughts.»
- ↑ Cherry John F., Gamble Clive, Shennan Stephen, eds. (1978)։ Sampling in Contemporary British Archaeology։ BAR British Series 50։ Oxford: Archaeopress։ էջ 11։ «In order to achieve this representative assessment [of the range of surviving archaeological traces] it is first necessary to appreciate the factors which cause variability in cultural systems (e.g., land use potential), and in the archaeological record itself (e.g., selective recovery by field-workers).»
- ↑ de Laet Sigfried J. (1957)։ Archaeology and Its Problems։ Translated by Ruth Daniel։ New York, NY: Macmillan
- ↑ Lucas Gavin (2012-02-06)։ «Materialized culture»։ Understanding the Archaeological Record։ Cambridge: Cambridge University Press։ էջեր 124–168։ ISBN 9781107010260 – via Google Books
- ↑ Lucas Gavin (2012)։ «Formation Theory»։ Understanding the Archaeological Record։ Cambridge: Cambridge University Press։ էջեր 74–123։ ISBN 978-1-107-01026-0
- ↑ Marwick Ben, Birch Suzanne E. Pilaar (5 April 2018)։ «A Standard for the Scholarly Citation of Archaeological Data as an Incentive to Data Sharing»։ Advances in Archaeological Practice 6 (2): 125–143։ doi:10.1017/aap.2018.3
- ↑ «About»։ The Digital Archaeological Record
- ↑ «The Role of Archaeology»։ Michigan Historical Museum's Digging Up Controversy Exhibit։ Արխիվացված է օրիգինալից 3 July 2013-ին
|