Հյուսիսային երկրամաս։ Սիբիրյան գետ
Հյուսիսային երկրամաս։ Սիբիրյան գետ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ապոլինարի Վասնեցով |
տարի | 1899 |
բարձրություն | 178 սանտիմետր |
լայնություն | 250 սանտիմետր |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ռուսական թանգարան |
հավաքածու | Ռուսական թանգարան |
Ծանոթագրություններ |
«Հյուսիսային երկրամաս։ Սիբիրյան գետ» (ռուս.՝ Северный край. Сибирская река), ռուս նկարիչ, պատմական գեղանկարչության վարպետ, արվեստագետ Ապոլինարի Վասնեցովի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1899 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 179 х 250 սմ[1]։
Այսօր «Հյուսիսային երկրամաս։ Սիբիրյան գետ» ստեղծագործությունը ցուցադրվում է Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հյուսիսային երկրամաս։ Սիբիրյան գետ» ստեղծագործությունը Ապոլինարի Վասնեցովը վրձնել է 1899 թվականին Ուրալում[2]։ Այն համարվում է Ուրալի և Սիբիրի թեմաներով նկարչի մոնումենտալ-էպիկական շարքի վերջին կտավը։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավում հեղինակը պատկերել է սիբիրական բնապատկեր, որի կենտրոնով հոսում է ջրառատ գետն ու անհետանում հորիզոնում[3]։ Գետի խաղաղ ջրերում արտացոլվում են բաց կապույտ երկինքն ու բոսորագույն-վարդագույն մայրամուտի ամպերը։ Անծայրածիր անտառային բնատեսարանը ներկայացված է հանելուկային ու խորհրդավոր։ Նկարիչը օգտագործել է լարված գուներանգ, որով հաղորդել է այն պահը, երբ բնությունը պատրաստվում է գիշերին։ Մուգ կանաչ, մոխրագույն, կապույտ և վառ վարդագույն երանգները ներդաշնակություն են ստեղծում։ «Հյուսիսային երկրամաս։ Սիբիրյան գետ» ստեղծագործությունում Վասնեցովը հանդես է գալիս որպես հասուն նկարիչ և աչքի է ընկնում նկարչի՝ իր յուրահատկությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Северный край. Сибирская река « Васнецов Аполлинарий Михайлович « Русская живопись « Музей « Воскресный день». vsdn.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Северный край. Сибирская река - это... Что такое Северный край. Сибирская река?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Северный край. Сибирская река - Васнецов, Аполлинарий Михайлович, картина в высоком разрешении». art.biblioclub.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Северный край» на портале «Виртуальный Русский музей»
- Интерактивный вид зала с картиной «Северный край» в «Виртуальном туре по Русскому музею»
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հյուսիսային երկրամաս։ Սիբիրյան գետ կատեգորիայում։ |