Հյուգը
Հյուգը (դանիերեն՝ Hygge), դանիերեն և նորվեգերեն բառ է, որն ասոցիացվում է հարմարավետության և մտերմիկ մթնոլորտի հետ (կազմելով դանիական մշակույթը բնորոշող հատկանիշներից մեկը)։
Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուգը բառը ծագում է նորվեգերեն «բարեկեցություն» բառից։ Գոյություն ունի մեկ այլ վարկած, որ հյուգը բառը առաջացել է hug բառից, որն էլ նշանակում է «գրկել»։ Հյուգը բառը չունի հավաստի սկզբնաղբյուր, սակայն մեծապես ասոցիացվում է Հին Սկանդինավյան տերմինի hygga-ի հետ, որը նշանակում է «մխիթարել,հանգստացնել», որն էլ իր հերթին գալիս է hugr «տրամադրություն» բառից։ Վերջինս ծագում է գերմաներեն hugyan բառից, որը կապված լինելով Հին Անգլիական hycgan բառին նշանակում է «մտածել, հաշվի առնել» [1]։
Առաջին անգամ գործածության մեջ է մտել 19-րդ դարում և այդ ժամանակից ի վեր կազմում է դանիական և նորվեգական մշակույթի մի մասը[2]։ Հյուգը-ն ունենալով նույն նշանակությունը դանիերենում և նորվեգերենում ունի լայն տարածում երկու երկրներում էլ, որտեղ նաև օգտագործվում է բառի ածանցված տարբերակը hyggelig: Hygge, koselig և այլ նման նշանակություն ունեցող բառերը, շատ դանիացիների և նորվեգացիների համար կազմում են մշակութային ինքնագիտակցության մի մասը։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանիերեն և նորվեգերեն լեզուներում հյուգը-ն կապված է «ամենօրյա միասնականության», ինչպես նաև «անվտանգության, հավասարության, անձնական ամբողջականության և ինքնաբուխ սոցիալական հոսքի հաճելի ու բարձրարժեք ամենօրյա փորձ»- ի հետ
Հյուգը բառը ներառում է գեղեցիկ, հարմարավետ, անվտանգ զգացում, որը վերաբերում է հոգեբանական վիճակին[3]։
Collins English Dictionary սահմանում է Hygge բառը որպես Դանիայում ծագած հայեցակարգ, որը ստեղծում է բարեկեցությանը խթանող հարմարավետ միյավայր[4]։
Փոփ մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Collins English Dictionary համաձայն hygge -ն (Brexit-ից հետո) զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը որպես տարվա բառ 2016 թվականին Միացյալ Թագավորությունում [4]։ Սրան հաջորդելով մի շարք գրքեր հյուգը-ի մասին սկսեցին լույս տեսնել Միացյալ թագավորությունում[5], ինչպիսիք են օրինակ Մելիք Վիկինգի «Հյուգը-ի պոքրիկ գիրքը [6] », Մարի Թուրել Սոդերբերգի «Երջանիկ լինելու դանիական արվեստը [7]» , ինչպես նաև Լուիսա Թոմսենի «Դանիական արվեստը բարեկեցության[8]»
Նման բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոլանդերեն gezelligheid բառը ունի նույն նշանակությունն ինչպիսիք hygge-ն, ներկայացնելով հարմարավետություն և մտերմիկություն, այն ավելի շատ ունի սոցիալական ուղղվածություն։
- Գերմաներենում Gemütlichkeit նշանակում է ջերմության, բարեկամության։
- Նորվեգերեն koselig ածականը օգտագործվում է նկարագրելու ջերմության, մտերմության և համերաշխության զգացողություն։
- Շվեդերեն mysig ածականը ( և դրա հետ կապված գոյական mys-ը ) նկարագրում է միասին լինելու հաճելի և ջերմ մթնոլորտը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Meik, Wiking,։ The little book of hygge : the Danish way to live well։ ISBN 9780241283912։ OCLC 958463988
- ↑ Parkinson Justin (2015-10-02)։ «Hygge: A heart-warming lesson from Denmark»։ BBC News (en-GB)։ Վերցված է 2017-05-25
- ↑ Hjalmar Falk og Alf Torp (1903): Etymologisk ordbog over det norske og det danske sprog. Aschehoug, Kristiania, s. 315
- ↑ 4,0 4,1 «Top 10 Collins Word of the Year 2016»։ collinsdictionary.com։ 2016-11-03։ Վերցված է 2016-11-07
- ↑ Cartier-Morley Jess (2016-10-18)։ «Hygge – a soothing balm for the traumas of 2016»։ The Guardian։ Վերցված է 2016-11-07
- ↑ Crace John (2016-09-11)։ «The Little Book of Hygge by Meik Wiking – digested read»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-05-25
- ↑ «Hygge»։ Goodreads։ Վերցված է 2017-05-25
- ↑ Williams Zoe (2016-09-29)։ «The Book of Hygge review – can the Danes really teach us how to live?»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-05-25