Jump to content

Հղի կանանց իրավունքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հղի բուժառուների իրավունքներ կամ Հղի կանանց իրավունքներ (անգլ.՝ Pregnant women's rights) վերաբերում են հղիության շրջանում գտնվող, կամ արդեն իսկ երեխայի ծննդաբերության փորձ ունեցող  կնոջ ընտրությանը և օրինական իրավունքներին։ Հատկապես` բժշակական հաստատություններում խնամքի տակ գտնվողներին, կամ մասնագետի հսկողության տակ գտնվողներին` անկախ վայրից(տնային խնամք, ընտանեկան բժշկի հետ հեռախոսազանգով, և այլն)։

Հղի կանանց իրավունքների հետ կապված բազմաթիվ վեճեր կան՝ պտղաբերության բուժման «ճիշտ» լինելու խնդիրը, կամ որ փոխնակ մայրերի օգտագործումը սխալ է։ Ամեն ինչ բխում է մոր իրավունքից։ Կանայք թեև բախվում են ավելի շատ մարտահրավերների, քան պարզապես հղիության հետ կապված որոշումներ կայացնելը․ հղիության արձակուրդը (դեկրետ), ծնողական արձակուրդը, և արձակուրդին հատկացված ժամանակը, որը կախված է ընկերություններից[1]։

1994 թվականի սեպտեմբերին Կահիրեում գումարվեց Բնակչության և զարգացման միջազգային համաժողովը ՝ քննարկելու և «մշակելու համաձայնեցված դիրքորոշում բնակչության և զարգացման հարցերի շուրջ հաջորդ 20 տարիների համար»[2]։ Նպատակներից էր հղիության ընթացքում կանանց համար կրթությունն ու առողջապահական ծառայությունները մատչելի դարձնելը, և երբ ժամանակը գա, նրանց ծննդաբերության հնարավորություն ընձեռելը։ Մարդկանց հիմնական մտահոգությունը միշտ եղել է հետծննդյան խնամքը։ Մարդիկ կարծում են, որ ամենադժվարը երեխայի ծնունդն է, բայց շատ լրացուցիչ մտահոգություններ առաջանում են երեխայի լույս աշխարհ գալուց հետո։ Բարդությունները ինչպես հղիությունից առաջ, այնպես էլ ծննդաբերության ընթացքում և դրանից հետո պոտենցիալ խնդիր են ցանկացած ծննդաբերության ժամանակ, և  Բնակչության և զարգացման միջազգային համաժողովը բարձրաձայնել է բոլոր կանանց համար առաջիկա աջակցության ավելացման մասին[2]։ Ամբողջ աշխարհում հղի կանանց իրավունքները նույնը չեն, սակայն ԲԶՄՀ-ն ձգտում է վերացնել հղիության ընթացքում խտրականությունը և հղի հիվանդների իրավունքները հասանելի դարձնել բոլորին։

Բուժքույրերն ու հիվանդները երբեմն խնդիրներ են ունենում, քանի որ նրանց կարծիքները հաճախ տարբերվում են նրանից, թե ինչ պետք է արվի հղիության դադարեցման կամ նախածննդյան և հետծննդյան խնամքի ժամանակ[3]։ Ինչպես պնդում է Քեյնը, 2009 թվականին «Բուժքույրական և մանկաբարձական խորհրդի մասնագիտական վարքագծի կանոնագրքում ասվում է. «առաջին հերթին պետք է հոգ տանել մարդկանց մասին»»։ Պարտադրել, որ բուժքույրերի կարծիքները պետք է մնան իրենց մեջ և չազդեն հիվանդների որոշման վրա։

Հղի կանանց իրավունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղի կանանց իրավունքները սահմանվում են ազգային օրենքներով և միջազգային կանոնակարգերով սահմանված  իրավունքների և պաշտպանության հստակ շարքով։ Ահա մի քանի իրավունքներ, որոնք սահմանված են հղի կանանց համար.

  1. Առողջապահություն ստանալու իրավունք :Հղի կանայք հղիության ընթացքում իրավունք ունեն օգտվել անհրաժեշտ առողջապահական խնամքից։ Սա իր մեջ ներառում է կանոնավոր ստուգումներ և խորհրդատվություն սննդի և պտղի առողջության վերաբերյալ։
  2. Գաղտնիության իրավունք։ Հղի կանանց բժշկական տեղեկատվությանը պետք է վերաբերվել գաղտնիությամբ՝ ապահովելով դրանց անվտանգությունը ցանկացած արտահոսքից։
  3. Հղիության արձակուրդի, դեկրետի իրավունքներ։ հղի կանայք իրավունք ունեն վարձատրությամբ արձակուրդ ստանալ, ինչը թույլ է տալիս նրանց հանգստանալ և խնամել  իրենց նորածիններին։
  4. Խտրականության բացակայություն։ հղի կանանց միջև չպետք է դնել  խտրականություն աշխատավայրում կամ առօրյա կյանքում՝ ելնելով իրենց ֆիզիկական վիճակից։
  5. Ապահովություն ծանր աշխատանքից ։ հղի կանայք պետք է պաշտպանված լինեն ծանր աշխատանքից, որը կարող  է վնաս հասցրել  իրենց կամ պտղի առողջությանը։
  6. Կրծքով սնուցման արձակուրդի իրավունքներ ։ աշխատող կանայք իրավունք ունեն ստանալ կրծքով կերակրելու արձակուրդ` իրենց նորածիններին խնամելու համար։
  7. Ընտրության իրավունք ։ hղի կանայք իրավունք ունեն որոշումներ կայացնել իրենց հղիության վերաբերյալ, ներառյալ այն շարունակել կամ դադարեցնել։

Կարևոր է հաշվի առնել, որ այս իրավունքները հարգելն ու կիրառելը կարող են փոփոխվել  տարբեր իրավիճակներում և կարող է կախված լինել սոցիալական և իրավական վիճակից։ Այս իրավունքները ներառում են հղիության և մայրության պաշտպանությունը և կանանց և պտղի առողջության խթանումը[4]։

Ըստ երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայում հղի կանայք ունեն նույն իրավունքները, ինչ հասարակության ցանկացած այլ անդամ։ Այնուամենայնիվ, նրանք ունեն լրացուցիչ իրավունքներ, երբ խոսքը վերաբերում է աշխատավայրում իրենց իրավունքներին։

Հղի կանանց իրավունքները աշխատավայրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2009 թվականի «Արդար աշխատանքի ակտ»[5] օրենքի բաժնի՝ հղի կանայք նախկինի պես իրավունք ունեն ստանալ նույն չափ օրերի արձակուրդ, ինչ ցանկացած այլ անհատ, քանի որ հղի լինելը չի ​​դասակարգվում որպես հիվանդություն։ Սակայն, հղի կինը կարող  է չվճարվող արձակուրդ վերցնել «հատուկ հղիության արձակուրդի» համար, որը կարող են վերցնել, եթե հղիության հետ կապված խնդիրներ են առաջացել, կամ հղիությունը ավարտվում է առաջին եռամսյակից հետո՝ վիժման, մեռելածնության կամ հղիության դադարեցման պատճառով։

Անվտագ աշխատանքն այն է, երբ կանայք տեղափոխվում են ավելի ապահով աշխատանքի, քանի որ իրենց սկզբնական աշխատանքը վտանգավոր է իր և երեխայի համար։ Նա պետք է ապացույցներ ներկայացնի, որ նա դեռ կարող է աշխատել, բայց չի կարող կատարել նախնական առաջադրանքները, և որքան ժամանակ նա չի կարող աշխատել իր սկզբնական աշխատանքում։ Ապացույցի օրինակ կարող է լինել բժշկական տեղեկանքը։ Այն հանգամանքներում, երբ չկա ավելի ապահով աշխատանքի առաջարկ, կանայք չեն կարող անվտանգ աշխատանքից արձակուրդ գնալ։ Աշխատողը ստանում է վճարովի արձակուրդ, եթե նա իրավունք ունի չվճարվող երեխայի խնամքի արձակուրդի, իսկ չվճարվող արձակուրդ, եթե չունի[5]։

Հղի կանանց նկատմամբ աշխատուժում խտրականությունն անօրինական է։ Սա նշանակում է, որ հղիության պատճառով նրան չեն կարող ազատել աշխատանքից, ժամեր կրճատել, պաշտոնը իջեցնել և այլ կերպ վարվել[6]։

Հղիության ավարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայում հղիության դադարեցման մասին օրենքները փոխվում են ըստ նահանգի և տարածքի։ Արևմտյան Ավստրալիայում ընդհատումը համարվում է օրինական մինչև հղիության 20 շաբաթը։ 20 շաբաթից հետո ընդհատումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե վեց հոգուց բաղկացած խմբից երկու բժիշկներ համաձայն են, որ կինը  կամ պտուղը լուրջ առողջական խնդիր ունեն կամ կունենան, եթե հղիությունը շարունակվի[7]։

Դիմադրողականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության ընթացքում կանայք իրավունք ունեն պատվաստվել գրիպի դեմ («Գրիպի պատվաստում») պատվաստանյութով և մեծահասակների համար նախատեսված dTpa պատվաստանյութով։ Այս երկու պատվաստանյութերն էլ խորհուրդ են տրվում, այնուամենայնիվ, պատվաստումները շարունակել կամ չշարունակել, կախված է անհատից[8]։

Իսլամը և աբորտի իրավունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական իրավագիտության մեջ աբորտը հիմնականում արգելված է (հարամ), եթե մոր կյանքին սպառնացող վտանգ չկա։ Այնուամենայնիվ, կրոնագետների միջև կարծիքների տարբերություն կա  վերաբերյալ այն դեպքերի, երբ աբորտը կարելի է թույլատրելի համարել։ Որոշ գիտնականներ աբորտը թույլատրելի են համարում, եթե վտանգ է սպառնում մոր առողջությանը, հղիությունը բռնաբարության հետևանք է, կամ եթե պարզվում է, որ պտուղը ունի ծանր շեղումներ։ Այնուամենայնիվ, գիտնականների միջև ընդհանուր համաձայնություն կա, որ աբորտը ոչ էական, նյութական կամ սոցիալական խնդիրնրեի պատճառներով անթույլատրելի է։

Հղիության արհեստական ​​ընդհատման վերաբերյալ ֆաթվաներն ու իրավական վճիռները զգայուն հարցեր են և կախված են անհատական ​​և շրջակա հանգամանքներից։ Որոշ երկրներ թույլատրում են աբորտը որոշակի հանգամանքներում՝ համաձայն պետության կողմից կարգավորվող քաղաքացիական և բժշկական օրենքների[9]։

Հղի կանանց պատվաստումը և էթիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղի կանանց պատվաստումը ներկայացնում է հատուկ էթիկական նկատառումներ՝ պայմանավորված ինչպես մոր, այնպես էլ պտղի առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ։

Ռիսկերի և օգուտների գնահատում։ Հղի կնոջը պատվաստելուց  առաջ կարևոր է ուշադիր զննել ինչպես մոր, այնպես էլ պտղի համար հնարավոր ռիսկերը՝ կապված պատվաստումների օգուտների հետ։ Որոշումը պետք է հիմնված լինի ամուր գիտական ​​ապացույցների և մանրակրկիտ էթիկական գնահատման վրա։

Տեղեկացված համաձայնություն։ պատվաստումից առաջ հղի կնոջից հստակ համաձայնություն ստանալը պարտադիր է։ Սա ներառում է հստակ տեղեկատվության տրամադրում հնարավոր օգուտների, հնարավոր ռիսկերի և առկա այլընտրանքների մասին, որպեսզի նա կարողանա տեղեկացված և ճշգրիտ որոշում կայացնել։

Անվտանգություն և արդյունավետություն ։ հղի կանանց պատվաստանյութերը պետք է նախապես փորձարկվեն հղիության ընթացքում անվտանգության և արդյունավետության համար։ Կարևոր է ունենալ ամուր գիտական ​​տվյալներ՝ համոզվելու համար, որ մոր և պտղի համար օգուտները գերազանցում են հնարավոր ռիսկերը։

Հաղորդակցություն և անկեղծություն ։ Հղիության ընթացքում պատվաստումների հետ կապված օգուտների, ռիսկերի և անորոշությունների մասին հստակ և թափանցիկ հաղորդակցությունը կարևոր է վստահություն ձևավորելու և տեղեկացված որոշումների կայացումը հեշտացնելու համար։ Տեղեկատվությունը պետք է տրամադրվի հասկանալի և մշակութային առումով զգայուն ձևով։

Անբարենպաստ հետևանքների կառավարում ։ Կարևոր է հղի կանանց պատվաստանյութերի հնարավոր անբարենպաստ հետևանքների մոնիտորինգի համար համապատասխան արձանագրություններ ունենալը։ Հղի կանանց և նրանց պտուղների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար էական նշանակություն ունի մոնիտորինգի և համապատասխան խնամքի ապահովման մեխանիզմների ստեղծումը։

Հետևաբար, հղի կանանց պատվաստումը պահանջում է մանրակրկիտ էթիկական գնահատում, որը հաշվի է առնում անվտանգությունը, արդյունավետությունը, անկեղծ  հաղորդակցությունը և տեղեկացված համաձայնությունը։ Շատ կարևոր է որդեգրել հավասարակշռված մոտեցում, որն ապահովում է մոր առողջության պաշտպանությունը՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով պտղի համար ռիսկերը[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Your pregnancy rights». 2012. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.
  2. 2,0 2,1 McIntosh, C. A., & Finkle, J. L. (1995). «The Cairo conference on population and development: A new paradigm?» (PDF). Population and Development Review. 21 (2): 223–260. doi:10.2307/2137493. JSTOR 2137493. S2CID 156381362. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 8-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Kane, R. (2009). «Conscientious objection to termination of pregnancy: the competing rights of patients and nurses». Journal of Nursing Management. 17 (7): 907–912. doi:10.1111/j.1365-2834.2008.00888.x. PMID 19793248.
  4. بلعسلي, ويزة (2020). «تجريم التسول بإستغلال الأطفال في القانون الجزائري». مجلة العلوم الإنسانية: 297. doi:10.34174/0079-031-004-020. S2CID 238072165.
  5. 5,0 5,1 «Federal Register of Legislation».
  6. «SEX DISCRIMINATION AMENDMENT (PREGNANCY AND WORK) ACT 2003 No. 103, 2003».
  7. «Abortion Law in Australia».
  8. «Immunise Australia Program».
  9. غانم, عمرو محمد (2022 թ․ փետրվարի 1). «نفخ الروح في الجنين بين الفقه الإسلامي والطب المعاصر دراسة مقارنة». مجلة قطاع الشريعة والقانون (արաբերեն). 13 (13): 1585–1638. doi:10.21608/jssl.2022.229463. ISSN 2805-329X.
  10. Esparon, Priscilla; Hunot-Onnis, Carole; Bruel, Sébastien (2022 թ․ դեկտեմբերի 1). «Vaccination des femmes enceintes et allaitantes : synthèse des données utiles au médecin généraliste pour répondre aux interrogations parentales extraites des forums de santé». Médecine. 18 (10): 468–474. doi:10.1684/med.2022.831. ISSN 1777-2044.
  11. Moreil-Sicart, Brigitte (2015 թ․ մայիս). «La sage-femme, acteur de santé publique : état des lieux et perspectives». Vocation Sage-femme. 14 (114): 31–34. doi:10.1016/j.vsf.2015.03.007. ISSN 1634-0760.

5. Federal Register of Legislation. (2009). Fair Work act. Retrieved from https://www.legislation.gov.au/Details/C2016C00332

  • Australian Government Department of Health. (2015) Immunise Australia Program. Retrieved from http://www.immunise.health.gov.au/internet/immunise/publishing.nsf/Content/pregnant-women