Հին քաղաքի հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրապարակի տեսարանը դեպի Տինյան եկեղեցի

Հին քաղաքի հրապարակ (չեխ.՝ Staroměstské náměstí ), հնագույն և պատմական հրապարակ Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայի կենտրոնական Հին քաղաք թաղամասում։ Տարածքը կազմում է 15 հազար քառ. կմ։ Շրջապատված է քաղաքային շենքերով, որոնց ճակատամասերը տարբեր ճարտարապետական ոճերի են՝ գոթական, Վերածննդի, բարոկկո, ռոկոկո։

Հայտնի է դեռևս 12-րդ դարից, այդ ժամանակ հրապարակը մեծ շուկա էր՝ տեղակայված եվրոպական առևտրային ճանապարհների խաչմերուկում։ 13-րդ դարում հրապարակն սկսեց անվանվել Մեծ շուկա, իսկ 14-դ դարում՝ Հին քաղաքի շուկա։ 18-րդ դարում հրապարակը փոխեց մի քանի անվանում՝ Հին քաղաքի վարժահրապարակ, Մեծ հինքաղաքային հրապարակ, Մեծ հրապարակ։ 1895 թ. հրապարակը պաշտոնապես ստացավ այժմյան անվանումը[1]։

Հրապարակում տեղի են ունեցել թագադրման արարողություններ՝ հաջորդելով Պրահայի ամրոցին։ Բացի հանդիսավոր արարողությունները, հրապարակում տեղի են ունեցել նաև ողբերգություններ։ 1422 թ. այստեղ բախումներ տեղի ունեցան, որի դրդապատճառը Պրահայի աղքատավորության առաջնորդ Յան Ժելիվսկու մահապատիժն էր։ 1437 թ. այստեղ մահապատժի ենթարկվեց հուսյան վերջին հետման Յան Ռոգաչն իր յուրայինների հետ։ 1621 թ. հունիսի 21-ին Հին քաղաքի հրապարակն «ընդունեց» Հաբսբուրգների դինաստիայի դեմ պայքարող Դասային դիմադրության 27 մասնակիցների մահը։ Նրանց հիշատակին գլխավոր սրահի մայթի մոտ տեղադրված են 27 խաչեր՝ թրի և փշոտ թագի սիմվոլներով։

Old Town Square

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Derek Sayer, "The Language of Nationality and the Nationality of Language: Prague 1780-1920", Past & Present, No. 153 (Nov., 1996), pp. 164-210

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]