Հին Կասկադի ջրվեժի խճանկար (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին Կասկադի ջրվեժի խճանկար
տեսակԽճանկարչություն
քանդակագործԴերենիկ Դանիելյան
նյութջնարակով պատված ձեռագործ սալեր
գտնվելու վայրՀայաստան, Երևան, Կասկադ համալիրի առաջին հարթակի տեղում


Հին Կասկադի ջրվեժի խճանկար, ջրվեժի խճանկար, որ գտնվել է Կասկադ համալիրի տեղում՝ մինչև համալիրի կառուցումը։ Հեղինակը հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967) Դերենիկ Դանիելյանն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խճանկարը տեղադրված է եղել ներկայիս Կասկադ համալիրի առաջին հարթակի տեղում գտնված ջրվեժի դիմաց։ Խճանկարում պատկերված են եղել ջրից վեր ցատկող ձկներ՝ տարբեր գույների։ Խճանկարը պատրաստված է եղել ջնարակապատ ձեռագործ սալերից։

Ապամոնտաժվեց 1980-ական թվականներին Կասկադ համալիրի շինարարական աշխատանքների ժամանակ։ Խճանկարի պահպանության վերաբերյալ տեղեկություն չի պահպանվել։

Խճանկարի պատկերը պահպանվել է լուսանկարներում, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերում։

Հին Կասկադ խճանկար-ինստալացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Կասկադ համալիրի տեղում եղած ջրվեժի խճանկարի վերակազմություն-ինստալիացիան

2018 թվականի հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպված Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղադրվեց «Հին Կասկադ» խճանկար-ինստալացիան, որը հավաքվել և ներկվել էր հենց երեխաների կողմից։ Այն նվիրված է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին[1]։

Հին Երևան. կենդանի հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հին Երևան. կենդանի հիշողություն» նախագծի շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից ստեղծվել է լրացված իրականության (augmented reality) հարթակ, որը հնարավորություն է տալիս հեռախոսային հավելվածի միջոցով «կենդանացնել» Դերենիկ Դանիելյանի հեղինակած խճանկարը՝ օգտագործելով արխիվային լուսանկարներ, դրվագներ ֆիլմերից, ինչպես նաև խճանկարի անիմացիոն տարբերակը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]