Հին Թաղասեռի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Ձորիգեղի կամուրջ
Կամուրջ հին Թաղասեռ,1763թ․ ,bridge old Taghaser.jpg
ՏեղանքԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն Հադրութի շրջան, Թաղասեռ
ՆյութՍրբատաշ
Երկարություն7,6 մետր
Լայնություն3 մետր
Բարձրություն3 մետր

Հին Թաղասեռի կամուրջ[1], գտնվում է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից մոտ 2-ից 2,5 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք, Հին շեն գյուղատեղիում, Պարզագետի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջ Պարզագետի աջ ու ձախ կողմերի վրա է կառուցված, որը կապում էր գյուղի երկու հատվածները իրար, այստեղով էր նաև անցել Դիզակի մելիքանիստ Տողի և Արաքսի շրջակա գյուղերի ճանապարհներից մեկը։ Ըստ շինարարական արձանագրությունների փաստվում է որ, այս կամուրջը առնչություն է ունեցել դիզակյան հռչակավոր մելիքական տոհմի հետ։

Ճառտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը միաթռիչք թաղակապ է, որը կառուցված է կոպտատաշ քարից, իսկ կամարները սրբատաշ քարերով։ Կամուրջի երկարությունն է 7,6 մետր, լայնությունը՝ 3 մետր, բարձրությունը՝ 3 մետր, իսկ թռիչքի երկարությունն՝ 3,68 մետր։

Կամուրջի ձախակողմյան ճակատին ագուցված են երկու քարեր, որոնք սրբատաշ են, քարերի վրա կա շինարարական արձանագրություն․

Aquote1.png Յիշատակ է գա/մու[ր]ճ[ս] այս պ[ար]ոն Եկանի որդի/ Պաղտ[աս]արի կողագից Փեր[ու]ն/: [Թ]վին :ՌՄԺԲ: (1763 թ.) ու(՞)ն /: Մի բերան/ Ա[ստուա]ծ ողորմի [ասեք] Aquote2.png


2020 թվականին ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից առաջ կամուրջը գտնվում էր բավարար վիճակում և օգտագործվում էր, իսկ պատերազմից հետո կամուրջի մասին չկա ոչ մի տեղեկություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]