Հինգ օր հանգիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հինգ օր հանգիստ
ռուս.՝ Пять дней отдыха
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1969
ՌեժիսորԷդուարդ Գավրիլով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Պաշտոնական կայքէջ

Հինգ օր հանգիստ (ռուս.՝ «Пять дней отдыха»), 1969 թվականի խորհրդային հեռուստաֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Էդուարդ Գավրիլովը։ Ֆիլմը ներկայացնում է Լենինգրադի շրջափակումը զինվորների աչքերով, որոնք գտնվում են այդ քաղաքում 1941 թվականի դեկտեմբերի 5-ին՝ քաղաքի համար ամենակրիտիկական պահին[1][2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կռիլովի վաշտը կորցրել է բազմաթիվ մարտիկներ և առաջնագծից ժամանում է Լենինգրադ՝ վերակազմավորելու համար։ Լենինգրադից թարմ համալրումը, դա հիմնականում ոչ երիտասարդ տղամարդիկ են, որոնց թվում առանձնանում է Կոշկին ազգանունով զինվորը, որը զորանոցից իր օրաբաժինը դուրս է բերում իր սոված դստեր՝ Օլգայի համար։ Հին կազմի մարտիկ Ալեքսեյ Կազանցևը չի կարող հանգիստ նայել, թե ինչպես են տառապում քաղաքի բնակիչները։ Զինվորներին ավելի շատ հաց են տալիս, քան կանանց ու երեխաներին։ Նա որոշում է օգնել Կոշկինի դստերը հացով, երբ նա արձակման թույլտվություն է ստանում։ Քաղաքում Ալեքսեյը դառնում է սովից տառապող քաղաքի կյանքի սարսափելի դրվագների ականատեսը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլեգ Եֆրեմով
  • Նատալյա Կուզնեցովա
  • Իվան Լապիկով
  • Նիկոլայ Բոյարսկի
  • Ալեքսանդր Միխայլիչենկո
  • Վիկտոր Մարկին
  • Անդրեյ Մանկե
  • Սերգեյ Տորկաչևսկի
  • Թամարա Վոլոդինա
  • Օլեգ Վոսկրեսենսկի

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Իոսիֆ Գերասիմովի «Հինգ օր հանգիստ» (ռուս․՝ «Пять дней отдыха») վիպակի հիման վրա[4]։

Ֆիլմի թողարկման ժամանակ դրա ամենահայտնի դերասանը եղել է Իվան Լապիկովը (Օլգայի հայրը)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Фильм «Пять дней отдыха» 1969: актеры, время выхода и описание на Первом канале / Channel One Russia». Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  2. «Пять дней отдыха (СССР, Россия, 1970) – Афиша-Кино». Афиша. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  3. «Пять дней отдыха». cinema.mosfilm.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  4. «ПЯТЬ ДНЕЙ ОТДЫХА | Энциклопедия KM.RU». www.km.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  5. «Пять дней отдыха (1969) смотреть онлайн бесплатно». voenhronika.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.