Հինգը մեկ պատիճից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հինգը մեկ պատիճից
Տեսակհեքիաթ և գրական ստեղծագործություն
Ժանրմանկական գրականություն և գրական հեքիաթ
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն

Հինգը մեկ պատիճից (դան․՝ Fem fra en Ærtebælg), դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը, գրվել է 1852 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է պատիճի մեջ գտնվող 5 սիսեռահատիկի մասին[1]: Պատիճները մտածում էին, որ աշխարհը կանաչ է: Պատիճն աճում ու մեծանում էր, սիսեռահատիկներն էլ` նրա հետ, և բոլոր հատիկները ցանկանում էին շուտ դուրս գալ պատիճից: Մեկ շաբաթ անց սիսեռահատիկները դեղնում են, պատիճն էլ սկսում է դեղնել. նրանք մտածում էին, որ աշխարհը դեղնում է: Հանկարծ մի ձայն է լսվում, մեկը պոկում է պատիճը և դնում իր գրպանում: Սիսեռահատիկները սկսում են մտածել իրենց ապագայի մասին: Հանկարծ պատիճը բացվում է, և բոլոր սիսեռահատիկները դուրս են գալիս արևի տակ: Մի տղա նրանց պահում է իր բռի մեջ և ասում է, որ դրանք իր հրացանի համար պետք կգան. նա սիսեռահատիկներից մեկին դնում է իր հրացանի մեջ և կրակում, սիսեռահատիկը միանգամից չքանում է: Երկրորդ սիսեռը ասում է, որ թռչելու է դեպի արևը և չքանում է: Երրորդը թռչում է բաց երկինք, իսկ այն երկուսը որոշում են, որ որտեղ ընկնեն, այդտեղ էլ կքնեն: Նրանցից մեկին տղան կրակում է, մնում է միայն մեկը: Այդ մեկն ընկնում է պատուհանի տակ, փափուկ հողի մեջ, թաքնվում է մամուռի մեջ: Այդ պատուհանը մի աղքատ կնոջ հիվանդ աղջկա սենյակն էր: Այդ կինը սկզբից երկու աղջիկ էր ունեցել, որոնցից մեկը մահացել էր, իսկ մյուսը մահամերձ էր: Երբ որ մայրը աշխատանքի էր գնում, հիվանդ աղջիկը համբերատար պառկում էր և մորն էր սպասում: Գալիս է գարունը, աղջիկը նայում է և տեսնում է, որ իր պատուհանի տակ մի կանաչ բույս է աճել: Մայրը տեսնում է և իր աղջկան ասում է, որ դա սիսեռի ծիլ է: Աղջիկը մի առավոտ իր մորը ասում է, որ ինքը կապաքինվի, սակայն մայրը չի հավատում: Նա սիսեռի ծիլի մոտ մի փայտ է ամրացնում, որ հանկարծ չկոտրվի և հետո թելերով նրան կապում է պատուհանից: Մի քանի օր հետո սիսետը ծաղկում է: Մորը թվում էր, որ իր աղջիկը կայտառացել է. նա առավոտյան ինքնուրույն էր բարձրանում անկողնու մոտ և նայում ծիլին: Մի շաբաթ անց աղջիկը մի ամբողջ ժամ կարողանում է դուրս գալ անկողնուց և իրեն լավ է զգում[2]: Սիսեռահատիկներից երեքը թռչուններին կեր են դառնում, իսկ մյուսն առվակի մեջ այնքան է մնում, որ նեխում է ու փքվում:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիսեռահատիկներ
  • Աղջիկ
  • Տղա
  • Մայր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հանս Քրիստիան Անդերսեն, Հեքիաթներ, Երևան 2013, էջ 242
  2. Հանս Քրիստիան Անդերսեն, Հինգը մեկ պատիճից

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]