Հիկիկոմորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հիկիկոմորի

Հիկիկոմորի (ճապ.՝ 引きこもり կամ 引き篭もり[1]), ճապոնական տերմին, որը ցույց է տալիս այն մարդկանց, որոնք հրաժարվում են սոցիալական կյանքից ու տարբեր անձնական և սոցիալական պատճառներով հաճախ ձգտում ծայրահեղ մեկուսացման, մենակության: Այդպիսի մարդիկ հաճախ չեն կարողանում աշխատել և ապրում են առանց հարազատների:

Որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը առանձնացնում է հիկոկոմորի ունեցող անհատներին, որոնք չեն ուզում իրենց հայրական տնից հեռանալ, ավելի քան վեց ամիս մեկուսանում են տան մեջ մի առանձին սենյակում, չունեն որևէ աշխատանք կամ զբաղմունք: Չնայած երևույթի ընթացքը կախված է անհատական առանձնահատկություններից, որոշ հիկիկոմորիներ ապրում են մեկուսացման մեջ մի քանի տարի շարունակ, իսկ հազվադեպ դեպքերում՝ տասնյակ տարիներ:

Նի-նի սերունդ տերմինը, որը բացվում է որպես «Not in Employment, Education or Training»[2], երբեմն օգտագործվում է որպես հիկիկոմորիի հոմանիշ, չնայած մի քանի հետազոտողներ տնդում են, որ այդպիսիք իրար հետ շփոթելը սխալ է[3]։ Այս հապավումը, ինչպես նաև հիկիկոմորի տերմինը ավելի շատ օգտագործում են արևելյան Ասիայի երկրներում՝ Ճապոնիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում։ Որոշ ուսումնասիրությունների համաձայն[4], Ճապոնիայում 2002 թվականին հիկիկիմորիների թիվը եղել է 650–ից 850 հազար։ Նմանատիպ մարդիկ լինում են նաև ԱՄՆ–ում (որտեղ նրանց անվանում են «basement dwellers», որը նշանակում է նկուղային բնակիչներ), և Եվրոպայում՝ մասնավորապես Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանց անվանում են Նի-նի սերունդ[5]։

Տիպիկ առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մարդիկ սթրես են տանում, փոխազդեցություն արտաքին աշխարհի հետ, սակայն միայն հիկիկիմորին է հանգում նման պաթոլոգիական երևույթների, ինչպիսին երկարաժամկետ ինքնամեկուսացումն է։ Լինում են դեպքեր, երբ նրանք տարիներով դուրս չեն գալիս իրենց բնակարաններից, նույնիսկ իրենց սենյակներից[6]։ Հիմնականում ունեն սակավաթիվ ընկերներ, կամ էլ ընդհանրապես չունեն։

Չնայած նրան, որ հիկիկիմորիները նախընտրում են մնալ մենակ և չհեռանալ տարածքից, որոշ դեպքերում նրանք լինում են նաև դրսում[7]։ Սովորաբար հասարակությունից առանձնանալը սկսվում է աստիճանաբար։ Մարդիկ, որոնք գտնվում են հիկիկիմորիի շրջանում, կարող են թվալ դժգոհ, նրանք կորցնում են ընկերներին, դառնում են զգացմունքային և անպաշտպան, ամաչկոտ և չշփվող։

Երևույթի տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայի կառավարության 2010 թվականի զեկույցի համաձայն երկրում 700 հազար մարդ է եղել, որոնք վարել են հիկիկոմորի կյանք, որոնց միջին տարիքը 31 է եղել[8]։ Թեև գոյություն ունեն հիկիկոմորիների քանակի տարբեր հաշվարկներ։ Այս խմբում կարելի է առանձնացնել տարիքային մեկուսացումները (նրանք ավելի քան 40 տարեկան են), նրանց կարելի է անվանել առաջին սերունդ։ Այժմ նրանք ունեն ավելի քան 20 տարվա փորձ, և կան որոշակի դժվարություններ, թե ինչպես են նրանք ինտեգրվելու հասարակությանը, երբ նրանց ծնողները կսկսեն մահանալ, և հիկիկոմորիները իրենք կդառնան 60 տարեկան, և նրանք ձեռք կբերեն 40 տարվա մեկուսացման փորձ։ Խնդիրը ստացել է «2030 թվականի ահազանգ»[8] անունը։ Բացի դրանից, Ճապոնիայի կառավարությունը ենթադրում է, որ դեռ 1,55 միլիոն մարդ գտնվում է հիկիկոմորիից վերափոխման շրջանում[8]։ Հոգեբան Տամակի Սաիտոն, որը մտածել է այդ տերմինը [9], սկզբում կարծում էր, որ հիկիկոմորիների քանակը միլիոնից ավելի է կամ կազմում է բմակչության 1%։ Առաջին հայացքից դժվար է որոշել հիկիկոմորիների ճշգրիտ թիվ[10]։

Չնայած տերմինը նկարագրում է երևույթ, որը գոյություն ունի Ճապոնիայում, նման ախտանիշներով մարդիկ կան նաև ուրիշ երկրներում [11]։

Հիկիկոմորիի ֆինանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիկիկոմորիները ապրում են իրենց ծնողների հաշվին կամ ստանում են անաշխատունակության նպաստ կառավարության կողմից։ Նրանք հազվադեպ են աշխատում, քանի որ դա սովորաբար պահանջում է առնվազն նվազագույն սոցիալականացում։ Սակայն, երբեմն, թեև չափազանց հազվադեպ է լինում, մի քանի հիկիկոմորիների հաջողվեց հաջողության հասնել, որի օրինակն է Թաքաշի Քոթեգավիի դեպքը։ 2000 թվականին նա սկսել է վաճառքով զբաղվել JASDAQ Securities Exchange աճուրդում՝ 14 000 ամերիկյան դոլլար կապիտալով, և յոթ տարում ավելացրել է այն ավելի քան 10 000 անգամ՝ հասցնելով 152 000 000-ի։ Նրան անունը առաջինը հայտնի է դարձել 2005 թվականի սկանդալի պատճառով, երբ թրեյդեր (վաճառական) «Mizuho Securities» ներդրումային բանկի աշխատակիցները սխալվեցին, այդ թվում Թաքաշի Քոթեգավին, մի ակնթարթում կարող էր վաստակել առասպելական գումար՝ 10 րոպեում Քոթեգաֆին ստացավ 20 000 000 դոլլար[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]