Նի-նի սերունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նի-նի սերունդ (իսպ.՝ La generación Ni-Ni: los que ni estudian ni trabajan, բառացի՝ ոչ սովորում են, ոչ էլ աշխատում, ոչնչով չեն զբաղվում), 16-34 տարեկան երիտասարդների սերունդ, որոնք տնտեսական, սոցիալական և քաղաքական բնույթի տարբեր գործոններով պայմանավորված ոչ աշխատում են, ոչ էլ սովորում[1]։ Եզրը կիրառվում է միջերկրական, լատինոամերիկյան և արևմտաեվրոպական սոցիոլոգիական եզրութաբանության և հրապարակախոսության մեջ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն, որ այս երևույթն ավելի մանրամասն նկարագրված է Միջերկրական ծովի երկրներում, պատահականություն չէ։ Հենց այդ շրջանում է ավելի բարձր երիտասարդության գործազրկության տոկոսը, որը 2012 թվականի վերջերին Իսպանիայում և Հունաստանում հասավ 60%-ի[2]։ Նմանատիպ իրավիճակ է նկատվում նաև Լատինոամերիկյան շատ երկրներում, ինչպես նաև Մաղրիբի երկրներում։ Այս շրջանների խոր ընտանեկան ավանդույթները մի կողմից մեղմացնում են նի-նի երևույթի բացասական հետևանքները, մյուս կողմից՝ խորացնում։ Օրինակ՝ ծնողների հետ մինչև 30 տարեկանն ապրելն օգնում է երիտասարդներին հաղթահարել տնտեսական խնդիրները, սակայն հենց դրանք են իրենց դարձնում իներտ և աննախաձեռնող նույնիսկ բարեհաջող ժամանակներում։ Բացի այդ, ինչպես ցույց են տալիս Մեքսիկայում կատարված ուսումնասիրությունները, հենց նի-նի սերունդներն են ընկնում թմրաշխարհի ազդեցության տակ և ակտիվորեն ներգրավվում են թմրավաճառքի և հանցագործ աշխարհի մեջ[3]։ Անգլախոս երկրներում երևույթը նկարագրվում է NEET հապավմամբ (Not in Employment, Education or Training)։ Մաղրիբի երկրներում նի-նի սերունդը կարևոր դեր է խաղացել 2010-2011 թվականների այսպես կոչված արաբական հեղափոխությունների ժամանակ[4]։ 2008 թվականի տնտեսական ճգնաժամից հետո սոցիալական այս խումբն ի հայտ եկավ նաև Մերձբալթիկայի երկրներում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Generación 'ni-ni': ni estudia ni trabaja | Edición impresa | EL PAÍS»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-02-ին։ Վերցված է 2013-01-26 
  2. «Merkel muestra su preocupación por el alto paro juvenil en España | Economía | EL PAÍS»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-06-ին։ Վերցված է 2013-01-26 
  3. «Mexico's Youth Lured into Drug War | Pulitzer Center»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-06-ին։ Վերցված է 2013-01-26 
  4. «Revoluciones "ni-ni" | Edición impresa | EL PAÍS»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-06-ին։ Վերցված է 2013-01-26 
  5. «Мировые новости»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-15-ին։ Վերցված է 2013-02-17