Հիդրոմեքենայացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հիդրոմեքենայացման օրինակ

Հիդրոմեքենայացում, հողային, հանքային և այլ աշխատանքների մեքենայացման եղանակ, որի դեպքում տեխնոլոգիական բոլոր պրոցեսները կամ դրանց մի մասը կատարվում են շարժվող ջրի հոսքի էներգիայի հաշվին։ Հիդրոմեքենայացման հիմնական սարքավորումներն են՝ պոմպերը (այդ թվում գրունտային), բեռնման ապարատները, խողովակաշարերը, պոմպակայանները, հիդրոէլևատորները, ջրանետիչները ևն։ Հիդրոմեքենայացումը կիրառում են լեռնահանքային արդյունաբերության, հիդրոտեխնիկական և ոռոգման շինարարության, գյուղատնտեսության, ձկնարդյունաբերության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 399 CC-BY-SA-icon-80x15.png