Հիդրոգեներատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
հիդրոգեներատոր

Հիդրոգեներատոր (հիդրո... և գեներատոր), հիդրավլիկական տուրբինով պտտման մեջ դրվող սինխրոն գեներատոր։ Կախված պտտման առանցքի դիրքից լինում է ուղղաձիգ և հորիզոնական։ Կրասնոյարսկի Հիդրոէլեկտրակայանում տեղադրված հիդրո գեներատոր (508 Մվտ) ըստ պտտման հաճախականության՝ դանդաղընթաց (մինչև 100 պտ/ր) և արագընթաց (100 պտ/ր-ից ավելի)։ Հիդրոգեներատորիի հզորությունը մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր Մվտ է (Բրատսկի Հիդրոէլեկտրակայանում տեղադրված են 225 Մվտ, Կրասնոյարսկի Հիդրոէլեկտրակայանում՝ 508 Մվտ հզորության հիդրոգեներատոր)։ Առաջին սովետական հիդրոգեներատորները (հզորությունը՝ 7, 25 Մվտ) ստեղծվել են 1925 թվականին, Լենինգրադի «էլեկտրասիլա» գործարանում, Լենինի Վոլխովյան Հիդրոէլեկտրակայանի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 391 CC-BY-SA-icon-80x15.png