Հերպետոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հերպետոֆոբիան (հին հունարեն՝ ἑρπετόν - «սողուններ», φόβος - «վախ»), համարվում է զոոֆոբիայի տարատեսակներից, վախն է սողուններից (բացառապես օձերից և խոշոր տեսակի մողեսներից)։ Նման տեսակ ֆոբիայի դեպքեր բավականին հաճախ են հանդիպում։

Հերպետոֆոբիայով տառապող մարդկանց մոտ վախի զգացումը կարող է էապես տարբերվել։ Ոմանց մոտ օձ տեսնելիս կարող է թեթև անհարմարավետության զգացում ապրել։ Հայտնվելով նմանատիպ իրավիճակում՝ մեկ ուրիշի մոտ կարող է սաստիկ վախ սկսվել, որն էլ նրան սաստիկ նեղություն կպատժառի։ Հատկանշական է, որ որոշ դեպքերում օձի կամ մողեսի ֆոտոնկարը կարող է ավելի ուժեղ վախ առաջացնել, քան իրականում ֆիզիկական կոնտակտ ունենալը։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատերը հերպետոֆոբիան դասում են այսպես կոչված էվոլյուցիոն ֆոբիաների տարատեսակների շարքին[1]։ Մեր նախնիները միշտ էլ խուսափել են թունավոր օձերից։ Ժամանակի ընթացքում նման զգուշությունը կարող է այլ տեսք ստանալ. դա վախն էր՝ օձին հանդիպելուց (կամ օձի մարմին հիշեցնող ինչ-որ առարկա հանդիպելուց, մողեսի մարմնի շարժում հիշեցնող երևույթից)։

Մանուկ հասակում երեխայի համար ամենամեծ հեղինակությունները նրա ծնողներն են։ Երբ ծնողը, օձին հանդիպելիս, ուժգին կամ պանիկական վախ է ապրում, երեխան կարող է մտապահել այդ վերաբերմունքը և, մեծանալով, օձի կամ մողեսի նկատմամբ ձեռք բերել ճիշտ նույն զգացումը, ինչպես այդ անում էին նրա ծնողները։

Ավաղ, տվյալ ֆոբիայի զարգացման մեջ կարևոր տեղ է զբաղեցնում սողունների բնույթը։ Բոլոր օձերն ու մողեսները ունակ են հիանալի քողարկվել, անձայն ու աննկատ տեղաշարժվել, ներթափանցել ամենադժվարամատչելի տեղերը։ Իսկ օձերը միաժամանակ նաև լավ լողորդներ են։ Հիմնականում մարդն օձին նկատում է, երբ վերջինս գտնվում է մոտ տարածության վրա։ Նման հանկարծակիությունը սովորաբար սկսվում է ուժեղ վախով։ Նման իրավիճակում դժվար է առանց համապատասխան ռեակցիայի արագ գնահատական տալ՝ արդյոք օձը թունավոր է, թե ուշ։ Ժամանակի ընթացքում դա կարող է սովորություն դառնալ[2]։

Որոշ մշակույթների համար հերպետոֆոբիան տրադիցիոն բնույթ է կրում և անհավասար վերագրում է ստանում։ Այսպես, Միջին Ասիայի բնակիչները ավանտաբար բոլոր օձերին համարում են թունավոր և շատ վախում են դրանցից[3]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն ոչ թունավոր օձերի ու մողեսների հետ բազում հանդիպումները թույլ են տալիս արագ և էֆեկտիվ պրծնել տվյալ վախից։ Հերպետոֆոբիայով տառապող մարդը պետք է օձի կամ մողեսի հետ  «շփման» պոլիտիվ փորձ ունենա։

Կոգնիտիվ թերապիա, պահվածքային հոգեբուժություն ֆոբիաների բուժման ամենագործուն ձևերի մեկն է։ Հաճախ օգտագործվում է սխեմատիկ դեսենսիբիլիզացում եղանակը, որն էլ թույլ է տալիս հաճախ պայքար մղել վախի զգացման դեմ։ Վերոնշյալ գործընթացի ընթացքում հիվանդը սովորում է մաքսիմալ լիցքաթափվել ինչպես նաև տվյալ մեթոդը օգտագործել կյանքում։

Օձերի և մողեսների իրական վտանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի տարածքում գոյություն ունեն մարդու կյանքին լուրջ վտանգ սպառնող թունավոր օձերի ամենամեծ տարատեսակները։ Հատկանշական է նաև, որ օձերն առանց պատճառի մարդկանց վրա չեն հարձակվում։ Օձը կարող է խայթել մարդուն միայն այն դեպքում, երբ լուրջ և իրական վտանգ զգա իր կամ իր ձագերի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով մեծ մասամբ օձերի նման ագրեսիան արդարացվում է։ Մողեսների դեպքում ամեն ինչ ավելի հեշտ է. դրանց հետ վարվեցողության փորձը մարդկային օրգանիզմի համար ավելի հազվադեպ կարող է վնաս պատճառել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Герпетофобия (боязнь пресмыкающихся) - лечение, симптомы» (ռուսերեն). fobiya.info. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  2. «Герпетофобия — боязнь рептилий, пресмыкающихся, змей | Фобии |». www.psyportal.net. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  3. Ильинский Ю. Б. За ядовитыми змеями. — М.: Армада, 1997. — С. 74—76.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]