Հերան Շաբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերան Շաբան
Ծնվել էհունվարի 23, 1887(1887-01-23)
ԾննդավայրԿարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 13, 1939(1939-11-13) (52 տարեկան)
Մահվան վայրՆանտ[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ

Հերան Շաբան (Հրանտ Շաբանյան, անգլ.՝ Héran Chabanian, հունվարի 23, 1887(1887-01-23), Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 13, 1939(1939-11-13), Նանտ[1]), ֆրանսահայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերան Շաբանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում։ 1894 թվականին տեղափոխվել է Փարիզ։ 1911-1913 թվականներին սովորել է Փարիզի դեկորատիվ արվեստի դպրոցում, աշակերտել ֆրանսիացի նկարիչ Գուստավ Պորեյին։ Ստեղծել է գրաֆիկական աշխատանքներ, դիմանկարներ, ծովանկարներ, ձևավորել գրքեր[2]։

1896 թվականին ֆրանսիական նկարիչների սալոնում կայացել է Շաբանի առաջին անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսներ է ունեցել նաև Փարիզում (1900, 1939), Բրյուսելում (1910) և այլուր։ Հերան Շաբանի ստեղծագործությունները բազմիցս վաճառվել են աճուրդում[3][4]։ Շաբանի «Ինքնադիմանկար» (1919), «Կնոջ դիմանկար», «Կնոջ դիմանկար» (1926), «Սևամորթ Վեներան», «Սրճարանում» աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին ինքնասպանություն է գործել Ֆրանսիայի Նանտ քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Union List of Artist Names — 2008.
  2. «Հերան Շաբանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  3. «Heran Chaban art prices - BLOUIN ARTINFO, The Premier Global Online Destination for Art and Culture | BLOUIN ARTINFO». www.blouinartinfo.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.(չաշխատող հղում)
  4. «Heran Chaban | Art Auction Results». www.mutualart.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  5. Հերան Շաբանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում