Հեսու Գծող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեսու Գծող
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Ազգությունհայ
Մասնագիտությունքանդակագործ

Հեսու Գծող (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), 12-րդ դարի հայ քանդակազարդարող վարպետ, խաչքարեր կազմող։ Կերտել է Մշո Սուրբ Առաքելոց վանքի արևելյան կողմում, պարսպից դուրս կանգնեցված ինը խաչքարերից երկուսը։ Խաչքարերի այդ խումբը հայտնի է «Խաչաթոռ» կամ «Թարգմանչաց» անունով։ 1123 թվականի խաչքարի վրա պահպանվել է Հեսու Գծողի լրիվ, 1141 թվականի վրա՝ թերի, բայց վերականգնելի ստորագրությունը։ Ենթադրվում է, որ 1125 թվականին Հեսու Գծողը մասնակցել է Առաքելոց վանքի նորոգմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 370 CC-BY-SA-icon-80x15.png