Հեռուստատեսային արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից

Հեռուստատեսային արվեստ, հեռուստատեսության հետ կապված գեղարվեստական գործունեության տեսակների ամբողջությունը։ Ամենաբազմազան երևույթները դարձնելով մասսայական ներկայացում՝ հեռուստատեսությունը վերարտադրում Է (տրանսլՅացիայի Է ենթարկում)իրական կյանքի իրադարձությունները, ինչպես և արվեստի այլ տեսակների միջոցներով նախապես ստեղծված կամտրանսլացիայի պահին ստեղծվող պատրաստի ձևերը (համերգներ, թատերական ներկայացումներ, կինոնկարներՌեժիսորին, օպերատորին, մեկնաբանին, իրադարձության տեղից ուղղակի ռեպորտաժ վարողներին դա թույլ Է աալիս՝ կիրառելով այս կամ այն արտահայտչամիջոցը (մոնտաժ, ինտոնացիա, իրադարձությունների կոմպոզիցիա և այլն), հաղորդմանը առավել արտահայտչականություն, ավելի խորը դրսևորել ցուցադրվող նյութի գաղափարաքաղաքական, սոցիալհոգեբանական և գեղագիտական իմաստը, ընդգծել երևույթների ու դրանց մասնակիցների սոցիալապես նշանակալից և անհատապես բնորոշ գծերը։ Հեռուստատեսային արվեստը լայն առումով հեռուստատեսային ներկայացման տեխնիկական միջոցների, արտահայտման սկզբունքների և ընկալման օրենքների պրոֆեսիոնալ օգտագործման, իրական դեպքերի իմաստի մեջ ներթափանցելու կարողության, թատերական ներկայացման, համերգի և այլ մեկնաբանման վարպետության, կյանքի «կտորների» (ռեպորտաժ, հարցազրույց և այլն) գեղարվեստական հատուկ մշակման հանրագումարն Է։ Հեռուստատեսային տարբեր հաղորդումներում զուգորդվում են հեռուստատեսության ինֆորմացիոն-հրապարակախոսական և գեղարվեստական ֆունկցիաները։ Լայնորեն ընդունված են հեռուստատեսային ամբողջական ներկայացումները, որոնք միավորում են բազմազան իրադարձություններ, համերգային համարներ, ներկայացումների, կինոնկարների և այլնի հատվածներ (որպես կանոն, այդ օրինակ հաղորդումներում կարևոր դեր ունի հաղորդավարը), սյուժետային սկզբունքով կառուցված տոնական համերգային ծրագրեր («Դոլուբոյ օգոնյոկ», -«Երաժշտական կըրպակ» և այլն), հաղորդավարի պատումից, զրուցակցի հետ տարվող երկխոսությունից, գիտահանրամատչելի, վավերագրական կամ գեղարվեստական ֆիլմերի հատվածների ցուցադրումից կազմված ճանաչողական հաղորդումներ («Անհնարինը՝ակնհայտ», «Կինոճանապարհորդությունների ակումբ», «Կինոհամայնապատկեր») և այլն։ Նման հաղորդումներին առնչվում են նաև կինոքննադատների, ֆիլմը ստեղծողների, հանդիսականների ելույթներով ուղեկցվող կինոնկարների շարային ցուցադրումները։ Թվարկված բոլոր ձևերը հիմնված են հատուկ բեմականացման կամ հաղորդավարի ներդաշնակ խոսքի, ինչպես և պատկերային ու հնչյունային նյութի մոնտաժման կիրառման վրա։ Հեռուստատեսային ցուցադրման և ընկալման հնարավորությունների օգտագործմամբ ստեղծվել են հաղորդումներ, որոնք կառուցված են հին կինոխրոնիկայի մոնտաժի վրա («Կեսդարյա տարեգրություն»՝ Սովետական պետության պատմությանը նվիրված 50 ֆիլմ, «Մեծ հայրենականը»՝ 20 ֆիլմ և այլն)։ 1970-ական թթ. ստեղծվել են բազմամիլիոն հեռուստադիտողների («Ամբողջ հոգով») և առանձին մարդկանց («Զինվորական հուշագրություններ», հեղինակ և հաղորդավար Կ. Մ. Սիմոնով, ԱՄԿԿ XXV համագումարին նվիրված՝ «Հնգամյակի հերոսները» հեռուստաֆիլմերի շարքը) հետ հաղորդավարի ստեղծագործական երկխոսության սկզբունքով կառուցված հաղորդումների շարքեր և սերիաներ։

Հեռուստատեսային արվեստը ոչ միայն համադրում Է կինոյի, թատրոնի, գրականության, երաժշտության, կերպարվեստի, Էստրադայի գեղարվեստա-գեղագիտական սկզբունքները, այլև հնարավորություն ունի ինչպես վերարտադրելու, այնպես Էլ սեփական ձևերն ստեղծելիս որակապես նորովի օգտագործելու «ավագ» արվեստների պատրաստի ձևերը։ Ունենալով կինոյի լուսանկարչական պատկերայնությունը, որը հնարավորություն Է տալիս վավերականորեն վերստեղծելու իրականության ցանկացած պատկերը, մոնտաժի արվեստը, հեռուստատեսությունն օժտված Է նաև այնպիսի հնարավորություններով, ինչպիսիք են հեռուստատեսային մերձեցումը, որ հանդիսականին թույլատրում Է դիտել այն, ինչ անտեսանելի Է կինո պաստառի վրա, թատրոնի բեմում։ Բացի այդ՝ Հեռուստատեսային արվեստ գեղագիտորեն օգտագործում Է դիտարկման ստեղծագործական համահուզմունքի այն բարձրագույն աստիճանը, որն առաջանում Է իրադարձությունը հեռուստաէկրանով սեֆական տանն ընկալելու շնորհիվ։ Դիտարկման տնային պայմանները պայմանավորել են նաև Հեռուստատեսային արվեստի բազմասերիական ձևերի առաջացումը։ Հեռուստատեսությունը հսկայական դեր է կատարում Սովետական Միության աշխատավորության կոմունիստական դաստիարակության գործում, հնարավորություն ընձեռում բազմամիլիոն հանդիսականներին ծանոթացնելու ՍՍՀՄ եղբայրական և այլ երկրների ժողովուրդների մշակույթին։ Հեռուստատեսության պատվերով նկարահանվել են սովետական թատերական կոլեկտիվների լավագույն աշխատանքները՝ Ա. Օստրովսկու «Գայլերև ոչխարներ», Դորկու «Վասսա ժելեզնովա» (Փոքր թատրոն), «Աննա Կարենինա» (ըստ Լ. Տոլստոյի, ՄԴԱԹ) ևն։ Ֆիլմներկայացման ձևը հետագայում կատարելագործվել է՝ դառնալով Հեռուստատեսային արվեստի հատուկ ժանր։ Հ. ա. որպես արվեստի ինքնուրույն տեսակ կազմավորվել է 1950-ական թթ. կեսերին, հասունացել 1960—70-ական թթ.։ Այդ շրջանում որոշակի են դարձել նրա բազմազան տեսակներն ու ժանրերը՝ հեռուստաֆիլմ, հեռուստատեսային ներկայացում (դրամատիկական, օպերային, բալետային), հեռուստավիպակ, հեռուստապատմվածք ևն։ Հեռուստաֆիլմերի փորձնական նկարահանումներն սկսել է Կենտրոնական հեռուստատեսությունը 1950-ական թթ. («Երկու եղբայր Արբատից», 1953, ռեժ. Ա. Զակ, «Տնվորը», ըստ Չեխովի, 1956, ռեժ. Ս. Ալեքսեև)։ Այդ ժամանակ էլ սկզբնավորվել է սովետական հեռուստատեսային թատրոնը («Մաշենկա», ըստ Աֆինոգենովի, «Լինդեն ընտանիքը», ըստ Պրիստլիի, ռեժ.Մ. Ռոմանով)։

Հանդիսական ունկնդրի և կատարողի սերտ կապը հնարավոր է դարձրել Հեռուստատեսային արվեստի շրջանակներում իրականացնելու «մեկ դերասանի թատրոն» գաղափարը, որ մանրամասնորեն մշակել է Վ. Ն. Ցախոնտովը դեռևս 1930-ական թթ.։ Աովետական Հեռուստատեսային արվեստը ստեղծել է հեռուստատեսային թատրոնի նշանավոր նմուշներ, բագմապլան երկի կամ ստեղծագործության շարի կատարման յուրահատուկ հեռուստատեսային ձևեր՝ Բ. Ա. Բաբոչկինը «Տաղտկալի պատմություն»-ում (1969, ըստ Չեխովի), Ի. Վ. Իլյինսկին Չեխովի և Զոշլենկոյի պատմվածքների շարերում (1970—75) ևն։ Հ. ա-ի շարային և սերիական ձևերը իրենց ողջ բազմազանությամբ դարձել են այդ արվեստի կարևորագույն բնորոշ կողմերից ինչպես ԱՄՀՄ-ում, այնպես և արտասահմանում։ ՍՍՀՄ-ում դրանք ծնունդ են առել 1950-ական թթ. կեսերին («Ուրախ վիկտորինա», «Ուրախների և հնարամիտների ակումբ» ևն)։ 1960-1970-ական թթ. այդ հաղորդումների ավանդույթները շարունակվել են «Դե, աղջիկներ», «Արտլոտո», «13 աթոռների գինետուն» և այլ ծրագրերում։ 1950-ական թթ. ի հայտ է եկել նաև մշտական հերոսներով հեռուստատեսային տիկնիկային թատրոնը , ավելի ուշ՝ տիկնիկային հեռուստաֆիլմերը։ Սովետական առաջին խաղարկային գեղարվեստական բազմասերիական ֆիլմը ստեղծվել է 1965-ին («Կրակը վերցնում ենք մեզ վրա», ռեժ.Ս.Կոլոսով), ապա՝ «Օպերացիա Տրեստ» (1968), «Նորին գերազանցության համհարզը» (1970), «Ստվերներն անհետանում են կեսօրին» (1972), «Դարնան տասն յոթ ակնթարթը» (1973), «Հացի համը» (1979) և այլ հեռուստաֆիլմեր։ Բեմադրվել են նաև բազմասերիանոց ֆիլմեր ու ներկայացումներ մանուկների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 364 CC-BY-SA-icon-80x15.png