Հեջանգուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեջանգուկ (կորեերեն՝ 해장국), կորեական խոհանոցի տարատեսակ ուտեստներց է, ապուրների բոլոր տեսակները, ովքեր ուտում են խումարը թեթևացնելու նպատակով։ Անվանումը նշանակում է «Խումար բուժելու ապուր»։ Նաև օգտագործվում է կորեերեն անվանումը՝ սուլկուկ (술국): Հեջանգուկը նեռարում է չորացրած չինական կաղամբ և սառեցված ցլի արյուն, ինչպես նաև բանջարեղեն[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոգոլդե հին կորեական դասագրքի խոսակցական չինարենով կա սոնչհուտան(醒酒湯) բառը։ Անվանումը նշանակում է «Ապուր սթափեցնելու համար» դա համարվում է նախկին Հեջանխուկը։ Ըստ սահմանման սոնչուտհանը բաղկացած է բարակ կտրատված մսից, արիշտայից, կանաչ սոխից և չոնչոյից։ Այսպիսով դա սկզբունքորեն չի տարբերվում ժամանակակից հեջանգուկի բաղադրատոմսից[4]։

Թեև Հեջանգուկը չի ընդգրկվել Չոսոն դինաստիայի խոհարարական գրքի մեջ, այն առկա է ժանրային նկարչության և Չոսոնի վաղ փաստաթղթերում[5]։

Հեջունգը ուտում էին ոչ միայն հասարակ մարդիկ։ Չոի Օնայի բանաստեղծությունների ժողովածուի մեջ հյոջանգուկը կոչվում է հյոջոնգեն «Գիշերային ապուրի բաժակ»։ Գրքում նշվում է, որ Գվանջու ամրոցի շրջանում այն յուրահատուկ լավ են պատրաստում։ Բաղադրամասերը կոչվում են չինական կաղամբի տերևներ, սունկ, ծովային վարունգ։ Դրանք խառնում են և եփում մեկ օր։ Անոթը ծածկում էին բամբակյա կտորով, և ուղարկվում Սեուլ[6][7]։ Գիշերային զանգերի հարվածների հետ ուտեստը ժամանում էր ազնվական քաղաքացիների տները[8]։ Փաստերը վկայում են, որ Հեջանգուկը առաջին սննդամթերքն էր, որ մատուցվում էր խնջույքներից հետո, կամ օգտագործվում էր որպես կաշառք[9]։

Տարատեսակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի հեջանգուկի մի քանի տեսակներ, այն մարզերում պատրաստվել է տարբեր ձևերով։ Սեուլյան Հեջանգուկը վերաբերվում է նաև Տենջագուկին, որը պատրաստվում է ծիլերից, չինական կաղամբից, կանաչ սոխից, խտացրած եզան արյունից և տվեջանից։ Արգանակը ստացվում է խաշած կովի ոսկորներից։ Չոնոգու թաղամասը հայտնի է սեուլյան ոճի Հեփանգուկով[10]։

Չոնջու քաղաքում Հեջանգուկը «կհոնամուլ կուկպապ» է աղաջրի մեջ պատրաստված սոյայի ծլերից։ Բացի այդ ապուրի մեջ ավելացնում են բրինձ, կինչհի, կանաչ սոխ ու սխտոր, տավարի արգանակ և տավարի սրունք։ Երբ բաղադրիչները խառնվում են, լցնում են ափսեների մեջ, նրա մեջ ավելացնում են հում ձուև քունջուտթ, աղ, կանաչ սոխ, սխտոր, կարմիր պղպեղ, ծովախեցգետին։

Կան Հեջանգուկի սառը տեսակներ։ Ճապոնական ծովի ափին մասնավորապես Ուլջին քաղաքում պատրաստվում է «աչինո մուլըհվե կուկսու»։ Նրան ավելացնում են կաղամարե բարակ տաշեղներ և սառույցի կտորներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kim Jae-Chan (2001 թ․ հունվարի 26). «[Gourmet spot] Grandma's Haejangguk house in Yangjae-dong». Dong-a Ilbo. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  2. «술국» (кор.). Nate Korean dictionary. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «해장국» (кор.). Nate / EncyKorea.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. '한량' — 네이트 백과사전
  5. Kim Yeong-bok (김영복) (2006 թ․ դեկտեմբերի 14). Park Jong-sun (박종순) (ed.). «(맛있는 참살이) 해장국 이야기(상)» (Korean). idomin.com.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. '최영년' — 네이트 백과사전
  7. 해동죽지 海東竹枝
  8. «(제3장) 삼국과 통일신라시대의 성곽 - 제 3절 주장성». Seoul Metropolitan Government. 2006 թ․ հունիսի 16. «고려시대 대몽항쟁기(對蒙抗爭期)에는 그 지역의 이름에서 비롯된 광주성(廣州城)으로 불리었다.» {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  9. 재상 宰相 Արխիվացված 2011-06-10 Wayback Machine Nate / EncyKorea
  10. 모주 母酒 Արխիվացված 2011-06-10 Wayback Machine Nate / EncyKorea

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]