Հենրիկ Գրիգորյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Գրիգորյանց
Ծնվել էհունվարի 2, 1945(1945-01-02) (79 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Հենրիկ Պետրոսի Գրիգորյանց (հունվարի 2, 1945(1945-01-02), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ազգային ժաղավի նախկին պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1945 թվականի հունվարի 2-ին Թբիլիսի քաղաքում[2]։ 1969 թվականին ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը։ Բանասեր է, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր[3]։

1969-1972 թվականներին Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում եղել է դասախոս, 1972-1991 թվականներին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ավագ դասախոս, դոցենտ, դեկան, ամբիոնի վարիչ, 1991-1994 թվականներին եղել է Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրեն, 1994-1995 թվականներին Մոսկվայի պետական բաց համալսարանի հրավիրված պրոֆեսոր, 1995-1999 թվականներին՝ «Ինտերլինգվա» լեզվագիտական համաալսարանի ռեկտոր[4]։

1999 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր՝ «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով (ՀԺԿ)։ ԱԺ գիտության, կրթության մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ Անկուսակցական։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Григорянц, Генрих Петрович биография». libris.club. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. Тбилиси, Генрих Петрович Григорянц арм Հենրիկ Գրիգորյանց Армянский депутат Дата рождения: 2 января 1945Место рождения:; ССР, Грузинская. «Григорянц, Генрих Петрович - это... Что такое Григорянц, Генрих Петрович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. «Григорянц Генрих Петрович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.