Հենթի (գետ, Թասմանիա)
Հենթի | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 45,5 կիլոմետր |
Գետաբերանի տեղակայում | Հարավային օվկիանոս |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Badger River?, Yolande River? և Tully River? |
Երկրամաս | Թասմանիա |
Հենթի (անգլ.՝ Henty River), գետ Թասմանիա կղզու արևմտյան մասում (Ավստրալիա)։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենթի գետը սկիզբ է առնում Թասմանիայի արևմտյան մասի լեռնաշղթայում։ Գետի ակունքը գտնվում է Ռիդ լեռան լանջին, ծովի մակերևույթից մոտ 840 մ բարձրության վրա[1], Ռոզբերի քաղաքից մոտ 10 կմ հարավ[2]։
Սկզբնամասում Հենթի գետը հոսում է դեպի հարավ, ապա հատելով Զիան-Հայվե մայրուղին, թեքվում է արևմուտք՝ դեպի Հնդկական օվկիանոս։ Մինչև օվկիանոս թափվելը գետը հատում է
Հենթի-Ռոուդ (Henty Road) ավտոմոբիլային ճանապարհը, որը կապում է Ստրան և Զիան քաղաքները[1]։ Ստրան քաղաքից հեռավորությունը կազմում է մոտ 18 կմ[2]։
Հենթի գետի՝ Հնդկական օվկիանոս թափվելու տեղում գտնվում է մի փոքրիկ էստուարի։ Թեև, ըստ պաշտոնական սահմանման, գետաբերանը գտնվում է Մեծ Ավստրալիական ծոցի գոտում, սակայն այն սովորաբար չի նշվում Թասանիայի քարտեզներում։
Հենթի և Փոքր Հենթի (Little Henty River) գետերի ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 831 կմ ²։ Հենթի գետի հիմնական վտակներն են՝ Յոլանդա (Yolande River), Թալլի (Tully River) և Բադջեր (Badger River) գետերը[3]։
Ֆլորա և Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենթի գետի մոտակայքում կան թասմանյան դևեր, խայտաբղետ կզաքիսներ և վայրի կատուներ[4]։
Գետում ապրում է կումժա ձկնատեսակը (Salmo trutta, անգլ.՝ brown trout — դարչնագույն իշխան)։ Ձկնորսության շրջանը տևում է օգոստոսի սկզբից մինչև ապրիլի վերջը[5]։ Ձկնորսությունը հնարավոր է ոչ միայն նավակներից, այլ նաև ուղղակի գետի ափից[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «LISTmap»։ Tasmanian Government Department of Primary Industries and Water։ Վերցված է 2014-06-17
- ↑ 2,0 2,1 Terry Edwards։ «Henty River — A west Coast Gem» (անգլերեն)։ www.tasfish.com։ Վերցված է 23.06.2014
- ↑ «Environmental management goals for Tasmanian surface waters — West Coast municipal area (excluding the Gordon and Pieman River catchments) (December, 2000)» (PDF)։ Environment Protection Authority, Tasmania — epa.tas.gov.au։ Վերցված է 13.06.2014
- ↑ R.J. Taylor (1986)։ «Notes on the diet of the carnivorous mammals of the Upper Henty River Region, western Tasmania» (անգլերեն)։ University of Tasmania — eprints.utas.edu.au։ Վերցված է 23.06.2014
- ↑ «Fact Sheet for Henty River» (անգլերեն)։ Tasmanian Inland Fisheries Service — www.ifs.tas.gov.au։ Վերցված է 23.06.2014(չաշխատող հղում)
- ↑ Greg French։ «West Coast sea trout» (անգլերեն)։ www.tasfish.com։ Վերցված է 23.06.2014
|