Հեմոֆիլիայի համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հեմոֆիլիայի օրվա» պատկերանշան

Հեմոֆիլիայի համաշխարհային օր (անգլ.՝ World Hemophilia Day), միջազգային օր, որն ամբողջ աշխարհում նշվում է ամեն տարի՝ ապրիլի 17-ին[1]։ «Հեմոֆիլիայի օրը» ոչ աշխատանքային օր չէ, եթե, ըստ տարվա, չի համընկնում հանգստյան օրերի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ «Հեմոֆիլիայի համաշխարհային օրը» նշվել է 1989 թվականին։

Միջազգային օրվա անցկացման նախաձեռնությունը պատկանում է միանգամից երկու հայտնի միջազգային կազմակերպությունների՝ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը» և «Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիային» (WFH): Ապրիլի 17-ը որպես «Հեմոֆիլիայի օր» անցկացնելու համար կազմակերպիչներն ընտրել են ոչ պատահական. սա յուրօրինակ հարգանքի տուրք է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հիմնադիր Ֆրենկ Շնայբելին, որը ծնվել է հենց այդ օրը։

«Հեմոֆիլիայի համաշխարհային օրը», «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» և «Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի» մտահղացմամբ, նպատակ ունի համաշխարհային հանրության, առողջապահության ոլորտի քաղաքական գործիչների, պաշտոնյաների և շարքային բժշկական անձնակազմի ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց ամեն օր բախվում են հեմոֆիլիայով հիվանդները, և բարձրացնել նրանց իրազեկությունը արյան մակարդման գործընթացի խախտման հետ կապված այդ ժառանգական հիվանդության մասին[2]։

«Հեմոֆիլիայի համաշխարհային օրը» ամեն տարի նշվում է նոր կարգախոսով, որը շեշտը դնում է հեմոֆիլիայի հետ կապված այս կամ այն խնդրի վրա։ Այսպես, 2009 թվականին այդ օրվա կարգախոսն էր՝ «Բուժենք միասին»[3][4] (կամ «Միասին մենք հոգ ենք տանում»[5][6]), իսկ 2011 թվականին՝ «Քո օգնությունը մեզ շատ է պետք»[7]։ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի բժշկական հարցերով փոխնախագահ Էլիսոն Սթրիթը մանրամասն նկարագրել է, թե ինչ են նշանակում այդ բառերը. «Հեմոֆիլիայով հիվանդների կարիքները համակողմանիորեն բավարարելու համար անհրաժեշտ է արդյունավետորեն կիրառել արյունաբանների, օրթոպեդների, ատամնաբույժների, ֆիզիոթերապևտների, հոգեբանների, սոցիալական ոլորտի աշխատակիցների ջանքերի համակարգման հետ աշխատանքի միջդիսցիպլինար սկզբունքը»։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության», «Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի», «Հեմոֆիլիայով հիվանդների հասարակության», գիտնականների և բժիշկների ջանքերի շնորհիվ հեմոֆիլիայի ախտորոշումը դադարել է մահվան դատավճիռ համարվել[5][8], բայց նաև վաղ է խոսել հիվանդության նկատմամբ վերջնական հաղթանակի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Всемирный день гемофилии — 17 апреля. История и особенности праздника в проекте Календарь Праздников 2010
  2. «Статистика распространения заболевания в России и мире» (ռուսերեն). hemocom.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  3. «Всемирный день гемофилии» (ռուսերեն). dislife.ru — Всемирный день гемофилии проводится под лозунгом «Лечим вместе». 2009 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  4. «Международный день гемофилии — 17 апреля» (ռուսերեն). hemophilia.ru — Лозунг в 2009 году — «Лечим вместе». 2009 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  5. 5,0 5,1 «Общество Больных Гемофилией Санкт-Петербурга» (ռուսերեն). hemophilia.spb.ru — При достаточном количестве лекарственных средств больной гемофилией может вести полноценную жизнь. 2009 թ․ ապրիլի 16. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  6. «World Hemophilia Day 2009 - Together We Care» (անգլերեն). wfh.org — Лозунг в 2009 году — «Вместе, мы заботимся». 2009-08. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  7. «Международный день гемофилии - 17 апреля» (ռուսերեն). hemophilia.ru — Лозунг в 2011 году — «Твоя помощь нам очень нужна!». 2009 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  8. «Гемофилия - царская болезнь в современной России» (ռուսերեն). hemocom.spb.ru — В начале XX века продолжительность жизни больного гемофилией не превышала 15 лет. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]