Հեղուկ պարարտանյութեր
Հեղուկ պարարտանյութեր, հանքային նյութեր, որոնք թողարկվում և օգտագործվում են հեղուկ վիճակում։ Դրանցից են ազոտականը (հեղուկ անջուր ամոնիակը, ամոնիակաջուրը, ամոնիակի միացությունները, միզանյութի և ամոնիակի բորակի կոնցենտրացված ջրային լուծույթները), բարդ պարարտանյութերը, որոնք տարբեր համամասնությամբ պարունակում են բույսերի հիմնական սննդատարրերից (ազոտ, ֆոսֆոր, կալիում) 2-ը կամ 3-ը։
Ազոտական հեղուկ պարարտանյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակում են հիմնականում ազոտ (ամոնիակաջուրը՝ 16, 5-20, 5%, հեղուկ անջուր ամոնիակը՝ 82, 2%, ամոնիակի միացությունները՝ 35-45%, կամ միայն ամոնիակ (NH3)։ Ամոնիակի բորակի և միզանյութի լուծույթները (մինչև 30-32%) ազատ ամոնիակ չեն պարունակում և օգտագործվում են այն ցրելով հողի մակերևույթին։ Նրա դոզաները (ըստ ազոտի) նույնն են, ինչ որ պինդ ազոտական պարարտանյութերինը։ Ազոտական հեղուկ պարարտանյութը պահում և փոխադրում են հերմետիկ, փակ, չժանգոտվող պողպատե, ալյումինե տարաներում և ցիստեռններում։
Բարդ հեղուկ պարարտանյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 27% ազոտ, ֆոսֆոր և կալիում պարունակող ջրային լուծույթներ են։ Լուծույթը բյուրեղացումից պահպանելու նպատակով կայունացնող նյութեր, (բենթոնիտ, կոլոիդ, կավ) ավելացնելիս, պարարտանյութում սննդանյութերի կոնցենտրացիան կարելի է բարձրացնել մինչև 40%։ Սրանք հող են մտցնում վարի, կուլտիվացման կամ տափանման ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 349)։ |