Հեղափոխության հրապարակ (Սամարա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ռուս.՝ Площадь Революции
Հեղափոխության հրապարակ
Հրապարակի ընդհանուր տեսքը
Երկիր Ռուսաստան
Նախկին անվանումներՇուկայի հրապարակ,
Պանսկա հրապարակ,
Ալեքսեևյան հրապարակ
Յանդեքս քարտեզին
Գուգլ քարտեզին
Քարտեզ
Քարտեզ

Հեղափոխության հրապարակ (ռուս.՝ Площадь Революции), հրապարակ Սամարայի պատմական հատվածում՝ Վենցեկա և Կույբիշևի փողոցների հատման վայրում։

Տեղանունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակի բնօրինակ անունը եղել է Շուկայի հրապարակ, այնուհետև այն կոչվում էր Պանսկա, Ալեքսեևյան հրապարակ։ Այժմ կոչվում է Հեղափոխության հրապարակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս պետական, հասարակական գործիչ, ռազմական գրող Պյոտր Ալբերը նշում է, որ նախկինում այս վայրում փոքրիկ բացատում լճակ է եղել։ 1782 թվականի երկրաչափական ծրագրով նախատեսվել է այդ բացատում կառուցել Շուկայի հրապարակ։ Այսպիսով, այն սկսել է կառուցապատվել փայտե խանութներով, ձևավորելով վաճառախանութներով ընդարձակ շինություն։ Սակայն 1851 թվականի հրդեհը ոչնչացրել է բոլոր խանութները։ Առևտուրը տեղափոխվել է նոր վայր, և տարածքը կոչվել է Պանսկա։

Հրապարակի դերը գավառական քաղաքի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակի տեսքը Վենցեկա փողոցից

Երբ Սամարան դարձավ գավառ, կեղտոտ հրապարակը մաքրվեց և նրան տվեց Սամարայի հովանավոր Ալեքսեյ միտրոպոլիտ սրբի անունը։ Հրապարակը դարձավ կենտրոն, քաղաքի գլխավոր մուտքը և ձեռք բերեց հասարակական բնույթ։ 1860 թվականին հրապարակում կառուցվել է երեք հարկանի փայտե ժամացույցի աշտարակ։ Այն կանգուն է մնացել մինչև 1883 թվական և հնությունից քանդվել է։

1917 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին հրապարակը դարձել է աշխատավորների ցույցերի անցկացման վայր, որտեղ Վալերիան Կույբիշևը, Ալեքսեյ Գալակտիոնովը և այլք հանդես են եկել ելույթներով։ 1919 թվականի նոյեմբերի 7-ին հեղափոխության հրապարակում հանդես է եկել Միխայիլ Ֆրունզեն։

Շենքեր և շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր II-ի հուշարձանը, Սամարա, Ալեքսեևյան հրապարակ (Հեղափոխության հրապարակ), 1908

1889 թվականին Պյոտր Ալաբինի նախաձեռնությամբ հրապարակում կառուցվել է Ալեքսանդր II-ի հուշարձանը, որն այդ ժամանակ Սամարայի միակ հուշարձանն էր։ Հեղափոխությունից հետո հուշարձանը պայտերով մեխել են և ապամոնտաժել։ 1927 թվականի նոյեմբերի 7-ին նրա պատվանդանի վրա տեղադրվել է Վլադիմիր Լենինի հուշարձանը։

Սվետովի տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետովի տան առաջին հարկում տեղակայված է եղել Սամարայի լավագույն մթերային խանութը։ Սնանկացած առևտրական Սվետովի տունը գնում է գավառական կառավարությանը, որը Տեպլով քաղաքի շինարարության բաժնի երիտասարդ ճարտարապետին է վստահում շենքի վերակառուցումը։ Շրջանային դատարանը այս շենքում է հանգրվանել 1880-1890-ական թվականներին, երբ այն նախագահել է հայտնի դեկաբրիստ Իվան Աննենկովի և Պոլինա Գյոբլի որդին՝ Վ. Ի. Աննենկովը։ Դատարանում է աշխատել հայտնի երդվյալ փաստաբան Ա. Ն. Խարդինը։

1903 թվականին շենքը կրկին վերակառուցվել է։ Նրան կից կառուցվել են երկու շինություն՝ Վենցեկա և Կույբիշև փողոցներից։ Այս շենքը պահպանվել է և գտնվում է Կույբիշևի 60 հասցեում։

Թերթերի խմբագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքին կից գտնվում է երկհարկանի տուն` «Սամարսկի Վեստնիկ» (լույս է տեսել 1883-1904 թթ.) թերթի խմբագրությունը և տպարանը։ Թերթում տպագրվել են Վ. Ի. Ուլյանովը (Լենին), Ա. Պ. Սկլյարենկոն, Գեորգի Պլեխանովը։

Կույբիշևի փողոցի 73 հասեցում է գտնվում «Սամարայի թերթի» խմբագրությունը։ Հրապարակի այս հատվածի շինարարությունը սկսվել է 19-րդ դարի կեսերին։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ավտոբուս՝ 3, 5д, 24, 34, 37, 47, 48к , 48д ,61:
  • տրոլեյբուս՝ 6, 16:
  • Երթուղային տաքսիներ՝ 5д, 34, 37, 46, 47, 61д, 92, 94, 97, 205, 240, 247, 295, 297:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1857 թվականի հրապարակի անկյունային շենքում բացվել է «Վոլգայի Բավարիա» պանդոկը։ Մոտակայքում եղել է դեղատուն։ 1919 թվականի գարնանը դեղատանը կից տանը ապրել է ռազմական ինժեներ, Խորհրդային Միության հերոս Դմիտրի Կարբիշևը։
  • 1905-1906 թվականներին այստեղ է ապրել Սամարայի նահանգապետ Իվան Բլոկը, այնտեղ է եղել նաև գավառական գրասենյակը։ Այժմ սա Կույբիշևի փողոցի թիվ 81 տունն է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Липатова А. М. Самарских улиц имена. - Самара: Новая техника, 2003. - 242 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]