Հաքերների խորհրդապատկեր
Հաքերների խորհրդապատկեր, հաքերներին բնորոշ խորհրդանշան։ Առաջարկվել է 2003 թվականի հոկտեմբերին Էրիկ Ռայմոնդի կողմից՝ որպես հաքերային մշակույթի նկատմամբ վերաբերմունքի նշաններ։ Խորհրդանիշում պատկերված է «ինքնաթիռ» (անգլ.՝ glider)՝ «Կյանք» խաղի պատկերներից մեկը։
Էրիկ Ռայմոնդը շեշտում է, որ այս խորհրդանշանի ցուցադրումը չի նշանակում, որ նա հաքեր է, քանի որ անձն ինքն իրեն չի կարող հաքեր համարել։ Դա համայնքի կողմից տրված կոչում է։ Տվյալ նշանի օգտագործումը, սակայն, նշանակում է, որ կրողը կիսում է հաքերային համայնքի նպատակներն ու արժեքները։
Այս խորհրդանիշը հեղինակային իրավունքով կամ ապրանքանիշով պաշտպանված պատկեր չէ, և դրա օգտագործումը կոմերցիոն նպատակներով, չնայած խրախուսելի չէ, սակայն արգելված չէ[1][2]։
Որպես նշան «Կյանք» խաղից մոդելների օգտագործման գաղափարը Էրիկի առաջարկից առաջ նշել է արգենտինացի հաքեր Սեբաստիան Ուեյնը 2003 թվականի մարտին[3][4]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռը հարմար տարբերանշան է բոլոր առումներով։ «Կյանք» խաղն առաջին անգամ հրապարակավ ներկայացվել է Scientific American-ի կողմից 1970 թվականին։ Այն ծնվել է գրեթե նույն ժամանակ, ինչ համացանցը և Յունիքս-ը։ Այդ ժամանակից ի վեր՝ այն գրավել է հաքերներին։
«Կյանք»-ում կան փոխհարաբերությունների պարզ կանոններ, որոնք հանգեցնում են անսպասելի, ցնցող բարդության, որը հնարավոր չէր լինի կանխատեսել միայն կանոնների հիման վրա` առաջացման ֆենոմեն։ Սա զուգահեռ է հաքերների համայնքում բաց կոդով ծրագրային ապահովման զարգացման անսպասելի առաջացմանը։ Ինքնաթիռը համապատասխանում է խորհրդանշանի չափանիշներին։ Այն պարզ է, համարձակ, դժվար է շփոթել որևէ այլ բանի հետ, և դյուրին է կիրառել գավաթի կամ շապիկի վրա։ Այն կարող է բազմազան լինել, զուգորդվել այլ խորհրդանշանների հետ կամ վերածվել կրկնվող պաստառի։ Բնօրինակ տեքստ (անգլ.)
Why this emblem? |
Նշանների տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդանիշը տեքստային (ASCII) ձևով ներկայացնելու մի քանի տարբերակ կա, օրինակ ՝
|_|0|_| [ ][*][ ] [ ][0][ ] |_|_|0| [ ][ ][*] [ ][ ][0] |0|0|0| [*][*][*] [0][0][0] 0 1 0 .O. xox ■□■ □■□ 0 0 1 ..O xxo ■■□ □□■ 1 1 1 OOO ooo □□□ ■■■
Ռուբիկի խորանարդի վրա առկա է «հաքերների խորհրդապատկերի» ալգորիթմը՝ D2 L2 F2 R2 U2 B2 D2 F2 R2 U2 R2 U2[5]։
Նշանը աղյուսակի տեսքով․
| ||
| ||
| | |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The glider: an Appropriate Hacker Emblem (անգլ.)
- ↑ «Mroodles». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
- ↑ Sebastian Raul Wain’s Page (անգլ.)
- ↑ Sebastian Raul Wain’s Page ===> Dot Com Era ===> T-Shirts (անգլ.)
- ↑ Воспроизвести алгоритм (внешняя ссылка)
Արտաքին հղումներր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Glider: A Universal Hacker Emblem (անգլ.) (Эрик Рэймонд - Eric S. Raymond)՝ սկզբնական աղբյուրը։ Լրացուցիչ տեղեկություններ հաքերների խորհրդանշանի մասին՝ ներառյալ աղբյուրներ SVG, TeX ձևաչափերով, ինչպես նաև դրա հաճախակի տրվող հարցերի պատասխաններ
- Էրիկ Ռայմոնդ «Գլայդեր. Հաքերների խորհրդանշանի առաջարկ»՝ Եվգենի Բորիսովի կողմից հաքերների խորհրդանշանի առաջարկի առաջին վարկածի թարգմանությունը (2003 թվականի դեկտեմբեր)
- «Ինքնաթիռ․ հաքերների յուրահատուկ խորհրդանշանը՝ ըստ Էրիկ Ռայմոնդի» Արխիվացված 2017-07-17 Wayback Machine ՝ Վյաչեսլավ Մայորսկու այլընտրանքային թարգմանություն (2009 թվական, նոյեմբեր)