Հափուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հափրուկից)
Հափուկ
Reseda lutea
Reseda lutea
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Brassicales
Ընտանիք Հափուկազգիներ
Ցեղ Հափուկ
Լատիներեն անվանում
Reseda Կարլ Լինեյ (1753)
Տեսակներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 23440
NCBI 26963


Հափուկ (լատին․՝ Reseda), հափուկազգիների ընտանիքի միամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսեր, երբեմն՝ կիսաթփեր։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները հերթադիր են, ամբողջական կամ փետրաձև կտրտված, ծաղիկներն անկանոն են, երկսեռ՝ խմբված հասկանման կամ ողկուզանման ծաղկաբույլերում։ Պտուղը տուփիկ է։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնի է 6 տեսակ (դեղին, հոտավետ, գնդապտուղ, մանրապտուղ և այլն)՝ տարածված ստորին և միջին լեռնային գոտիների քարքարոտ վայրերում, անտառների բացատներում և այլն։ Հոտավետ հափուկը (լատին․՝ Reseda odorata) կիրառվում է ծաղկաբուծության մեջ, դեղնավուն հափուկից (լատին․՝ Reseda luteola) ստացվում է ներկանյութ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Васильченко И. Т. Семейство резедовые (Resedaceae) // Жизнь растений. В 6-ти т. / Гл. ред. А. Л. Тахтаджян. — М.: Просвещение, 1981. — Т. 5. Ч. 2. Цветковые растения. / Под ред. А. Л. Тахтаджяна. — С. 74—75. — 512 с. — 300 000 экз.
  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю. — СПб.: ООО «СЗКЭО», 2010. — С. 214. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 328