Jump to content

Հացահատիկային չորացման մեքենաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հացահատիկային չորացման մեքենաներ, հացահատիկային և հատիկաընդեղեն բույսերի հատիկները չորացնող մեքենաներ։ Կան թմբուկային և հորանային հացահատիկային չորացման մեքենաներ, որոնք լինում են ստացիոնար և շարժական։ Տարածված են հատիկների չորացման կոնվեկցիոն և կոնդուկտիվ եղանակները։ Կոնվեկցիոնի դեպքում ջերմությունը հատիկին է հաղորդվում տեղաշարժվող ջերմակրի (հիմնականում տաք օդ) միջոցով, կոնդուկտիվի դեպքում հատիկը չորանում է տաք մակերևույթի հետ շփվելով։ Գործածվում են նաև հացահատիկի մաքրման մեքենաների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 326