Հարևաններ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարևաններ
ռուս.՝ Соседи
Տեսակնովել
Ժանրպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1892

«Հարևաններ» (ռուս.՝ «Соседи»), ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքը, որը հրատարակվել է «Շաբաթվա գրքույկ» («Книжка Недели») պարբերականում։

Գրության պատմություն և հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխովի նոթատետրի նյութերը ապացուցում են, որ գրողը պատմվածքի սյուժեն մտածել է իր առաջին արտասահմանյան այցելության ժամանակ՝ 1891 թվականի գարնանը, որի ժամանակ չի դադարել իր ստեղծագործությունների վրա աշխատելուց։ «Փորձել եմ վագոնում գրելու հարմարությունները,-նշում է Չեխովը նոթատետրում Սանկտ Պետերբուրգից մեկնելու հաջորդ օրը։- Ոչինչ, գրվում է, թեև վատ» (մարտի 18)։ Ապրիլի 18-ին կամ 19-ին Նիսից Փարիզ տանող ճանապարհին նոթատետրում գրառում է կատարել. «Այստեղ անտառի կողքով, որտեղ լավ գոտի է, նա գնացել է Վլասովների մոտ և երգել. «չսիրել, նշանակում է կործանել երիտասարդ կյանքը»։ Այս դրվագը՝ որոշ փոփոխություններով ներառվել է պատմվածքում (իսկ Վլասովը դարձել է Վլասիչ), ընդ որում՝ դրա դերը դիպաշարում որոշիչ է, այդ հիշողությունը «ազատ սիրո» մասին զգացմունքային ավարտ է ծառայում հերոսի համար։

1891 թվականի աշնանը գրողը, ինչպես երևում է Ա. Սուվորինին հոկտեմբերի 16-ին գրված նամակից, աշխատել է ամենաքիչը երեք ստեղծագործությունների վրա։ Հավանաբար, «Հարևաններ» պատմվածքին են վերաբերում այդ նամակի այս տողերը. «Ա՜խ, համա թե պատմվածքի սյուժե ունեմ։ Եթե տանելի տրամադրություն լինի, ապա կսկսեմ դա նոյեմբերի 1-ից և կավարտեմ դեկտեմբերի 1-ին։ Հինգ թերթ է»։

1892 թվականի հունվարի 7-ին Չեխովը Ի. Լեոնտևի (Շչեգլով) հետ ծանոթացել է «Շաբաթվա գրքույկը» թերթի խմբագրության քարտուղար Մ. Մենշիկովի հետ և խոստացել նրան ամսագրին հանձնել պատմվածքը ապրիլին կամ մայիսին։ Սակայն աշխատանքը ձգձգվել է։ Գրողի հետ բանակցություններից հետո Մենշիկովը պնդել է, որ պատվածքը խմբագրությունում պետք է լինի մինչև հունիսի 15-ը։ Գուցե այդ պատճառն ազդել է ստեղծագործության ծավալի վրա։ Այն, որ պատմությունը կարող էր այլ լինել՝ ավելի լայնածավալ սկզբով և վերջով, հանդիպում է Լեոնտևին (Շչեգլով) ուղղված 1892 թվականի հոկտեմբերի 24-ի նամակում. «Ես ոնց որ թե խցկվել եմ «Շաբաթ» պատմվածքով («Հարևաններ»), ստացվեց մի բան, որը չպետք է տպագրվեր. ոչ սկիզբ, ոչ վերջ, այլ ինչ-որ սառցակալած միջակայք»։

Չեխովի ստեղծագործությունների ժողովածուի համար, որը 1894 թվականին հրատարակել է Ա. Մարքսը, պատմվածքի տեքստը ենթարկվել է փոփոխությունների[1]։

Պատմվածքը թարգմանվել է գերմաներեն[2][3], ֆրանսերեն[4] և այլ լեզուներով։

Հայերեն թարգմանության հեղինակը Ստեփան Զորյանն է[5]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պյոտր Միխայլիչ Իվաշին, քսանութ տարեկան, գեր, շնչարգելությունից տառապող, ամուրի։
  • Զինաիդա, քսաներկու տարեկան, գեղեցիկ, նուրբ, ուրախ, շատախոս, համարձակ, լիբերալ։
  • Աննա Նիկոլաևնա Իվաշինա, նրանց մայրը։
  • Գրիգորի Վլասիչ, քառասունմեկ տարեկան, նիհար, նեղ կրծքով, երկար քթով, լիբերալ։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Միխայլիչ Իվաշինի քույրը՝ երիտասարդ ու գեղեցիկ Զինաիդան (Զինա) փախել էր ամուսնացած Վլասիչի մոտ։ Փախչելուց մեկ շաբաթ անց Զինան նամակ է ուղարկում տուն։ Եղբայրը, ճանաչելով քրոջ ձեռագիրը, առանց բացելու նամակը պատռում է այն։ Այնուհետև որոշում է գնալ Վլասիչի մոտ՝ ինչ-որ բան անելու, թեկուզ մենամարտելու համար։ Հասնելով Վլասիչի կալվածք՝ Պյոտրի բարկությունն անցնում է և զրուցելուց հետո ասում է. «Լսիր, Գրիգորի, դու գիտես՝ ես սիրում էի քեզ և ավելի լավ ամուսին քրոջս համար չէի ցանկանում. բայց այն, ինչ կատարվեց, սարսափելի է։ Մտածելը սոսկալի է»։ Դրանից հետո Վլասիչը պատմում է իր ու կնոջ ամուսնության հանգամանքների մասին, որից պարզվում է, որ նրա կինը կապվել էր գումարտակի հրամանատարի հետ, իսկ Վլասիչը, հերոսական զգացումներից դրդված՝ փորձել էր փրկել աղջկա պատիվը և ամուսնացել էր հետը, ապա զղջացել ու հիմա տարեկան մեծ գումար էր ուղարկում նրան։ Դրանից հետո գնում են Զինայի մոտ։ Պյոտրը ասում է, որ Զինան մորից ներողություն խնդրի, ինչը աղջիկը մերժում է։ Երբ զույգը գնում է ճանապարհելու հյուրին, «Պյոտր Միխայլիչը խորապես համոզված էր, որ նրանք դժբախտ են և չեն կարող երջանիկ լինել, նրանց սերը թվում էր նրան մի տխուր, անուղղելի սխալ»։ Իվաշինը մեկնում է՝ այդպես էլ չլուծելով ու էլ ավելի խճճելով հարցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ФЭБ: Долотова и др. Примечания: Чехов. ПСС. Т. 8. — 1977 (текст)». feb-web.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  2. Richard Hoffmann in der Deutschen Biographie
  3. Gerhard Dick (Hrsg.) in der verwendeten Ausgabe, S. 563, 18. Z.v.o.
  4. Les Voisins, traduit par Édouard Parayre, texte révisé par Lily Dennis, Paris, éditions Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1971 (ISBN 2 07 0106 28 4).
  5. Չեխով, Անտոն Պավլովիչ; Եսայան, Դորա Գարեգինի; Մկրտչյան, Լևոն (1987). Թոռունյան, Է Բ (ed.). Ընտիր երկեր =: Избранные произведения: Рассказы, повести, пьесы: Պատմվածքներ, վիպակներ, պիեսներ. Ռուս դասականների գրադարան. Երևան: Սովետական գրող.