Հարրի Փոթեր (շարքային)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարրի Փոթթեր
Harry Potter
Harry potter (soldier).jpg
Հարրի Փոթթերը 17 տարեկանում
Ծնվել էսեպտեմբերի 16, 1921(1921-09-16) կամ սեպտեմբերի 16, 1920(1920-09-16)
ԾննդավայրԿիդերինսթեր, Վուստերշիլ, Անգլիա
Մահացել էհուլիսի 22, 1939(1939-07-22)
Մահվան վայրՀևրոնի մոտ, անդրմանդատային Պաղեստին (ներկայում՝ Իսրայել)
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԱզգությունՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մասնագիտությունզինծառայող
ԾնողներԴևիդ Փոթթեր

Հարրի Փոթթեր (անգլ.՝ Harry Potter, սեպտեմբերի 16, 1921(1921-09-16) կամ սեպտեմբերի 16, 1920(1920-09-16), Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 22, 1939(1939-07-22), Իսրայել[1]), շարքային[2]: Մեծ Բրիտանիայի բանակի թագավորական Վուստելշիրյան գնդում, ում գերեզմանը Ռամլեում (Իսրայել), դարձել է տեսարժան վայր Ջ, Կ, Ռոուլինգի գրքերից հետո:

Կյանքը և Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթթերը ծնվել է կոշկակար Դևիդ Փոթթերի բազմազավակ ընտանիքում, նա առաջին Համաշխարհային պատերազմում վիրավորվել էր, և հիմա ապրում է Կիդդերինստերում, ոչ շատ հեռու Բիրմինգեմից: Նա 7 քույր և եղբայր ուներ: 14 տարեկանում նա թողել է դպրոցը, և գնացել է գորգերի ֆաբրիկայում աշխատելու, որպեսզի կերակրի ընտանիքին: 1938 թվականի հունվարի 3-ին, 16 տարեկան հասակում այդ նույն նպատակով կամավոր է գրանցվել Բիրմինգեմի բանակում, իրեն երկու տարի ավելացնելով որպես չափահաս (այդ պատճառով գերեզմանաքարի վրա գրված է 19 տարեկան): Գրանցվել է Վուստերշինյան բանակի առաջին գնդում, վարորդ է աշխատել ավտոտրանսպորտային բաժնում: Ունեցել է «Հարրի-վրայերթ» (Crash Harry) կեղծանունը:

Սեպտեմբերին գունդը ուղարկվել է անդրմանդատային Պաղեստին, որպեսզի ճնշեն արաբական ապստամբությունը և միանգամից միացավ հարձակվող ջոկատին: 1939 թվականի գարնանից սկսած Գարրին տրվել է «D» ջոկատին, որը կանգնել էր ջրհան կայանի մոտ, և ջուր էր տալիս Հևրոնին, և որը գտնվում էր քաղաքից 10 կմ հեռավորության վրա դեպի հարավ, Վիրսավիայի ճանապարհին:

Այդ վայրը անգլիացիների կողմից անվանվել է «Պամպետ» («Pumpet», կարճեցված «pumping station» անվանումից):

Հուլիսի 22-ին ուշ երեկոյան «D» վաշտը ետ է գալիս Աս-Սամույից, և հարձակման է ենթարկվում Հերոն ճանապարհից 39 մ հեռավորության վրա՝ Վիրսավիայում: Հարձակման ժամանակ շարքային Հարրի Փոթթերը սպանվում է, իսկ շարքայի Դերբին, Վարվիկը, Պիրսոնը և Սիմմոնդսը վիրավորվում են: Ջոզեֆ Դերբին մահացել է Երուսաղեմի հոսպիտալում սեպտեմբերի 7-ին:

Պահպանվել է Փոթթերի նամակը, որը նա գրել էր մոր համար, և որի մեջ նա խոստանում է, որ Ամանորին կգա և 6- ամյա եղբորը՝ Կենին, հեծանիվ կգնի: Նամակը հասել է ծնողներին այն ժամանակ, երբ նրանք արդեն մեկ օր առաջ իմացել էին, որ իրենց որդին մահացել է:

Aquote1.png Սիրելի մայրիկ,

Քո նամակին պատասխան ես գրում եմ, որ ինձ մոտ ամեն ինչ լավ է: Ես հուսով եմ, որ Ամանորին տանը կլինեմ: Եթե ես չլինեմ տանը, ապա դա նշանակում է, որ իմ բախտը մի քիչ բերել է:

Ներկա պահին ես իմ տեղում եմ գտնվում, որը մենք Պամպետ ենք անվանում: Հիմա մեզ հիմնականում աշխատանքով չեն ծանրաբեռնում, և ես հույս ունեմ, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ է: Հուսով եմ, որ հայրիկը դեռ աշխատանքի է: Ասա Կենին, որ ես չեմ մոռացել նրա հեծանիվի մասին: Ես հույս ունեմ, որ Ալիսան <ավագ քույրը> լավ է:

Մենք շատ ենք քայլել և լողացել այս ժամանակներում: Ինձ թվում է, դուք կարդացել եք այդ մասին թերթերում:

Ես գլուխ չեմ գովում,բայց ռադիոյով լսեք նորութունները, և կլսեք, թե ինչպիսի աշխատանք են անում Վուստերշիրցիները: Ես կարծում եմ, որ սա ամենն է այսօրվա համար:

Առողջ եղեք՝ Հարրի-վրայերթ

Aquote2.png


Գերեզման[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթերի գերեզմանը Ռամլեի զինվորական գերեզմանոցում

Փոթթերը թաղվել է զինվորական պատիվներով Ռամլեի զինվորական գերեզմանոցում: Գերեզմանաքարի վրա գրված է.

Aquote1.png Ի հիշատակ շարքային Հարրի Փոթերի, №5251351, Բուստերշիրյան գնդի առաջին գումարտակ, ով զոհվել է 1939 թվականի հուլիսի22-ին Հևրոնի մարտում 19 տարեկան 10 ամսական հասակում Aquote2.png

Գերեզմանը տեղական իշխանությունների կողմից ներառվել է քաղաքի զբոսաշրջային տեսարժան վայրերի ցանկում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фактическая дата, по военным документам — 1919.
  2. В некоторых источниках именуется «капралом», хотя и на надгробии, и на полковом сайте определяется как рядовой (անգլ.՝ private)
  3. Достопримечательности города Рамле, на сайте муниципалитета Рамле. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]