Jump to content

Հարրի Փոթեր (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Փոթեր
անգլ.՝ Harry Potter
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրքաղաքային ֆենթեզի, արկածային հեռուստասերիալ, երիտասարդական շարք, witch fiction? և մեծահասակների համար նախատեսված հեռուստատեսային ծրագիր
ՀիմքՀարրի Փոթեր
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարկ Մայլոդ
ՊրոդյուսերՋոան Ռոուլինգ և Նիլ Բլեր
ԴերակատարներՋոն Լիթգոու[1], Paapa Essiedu?, Ջանեթ ՄակԹիր, Նիք Ֆրոսթ, Փոլ Ուայթհաուս, Luke Thallon?, Դոմինիկ ՄաքԼաֆլին, Արաբելլա Սթենթոն, Ալաստեր Սթաութ և Lox Pratt?
ԵրաժշտությունՀանս Ցիմեր[2]
ԿինոընկերությունWarner Bros. Television, Home Box Office, Inc.? և Heyday Films
 Harry Potter (TV series) Վիքիպահեստում

«Հարրի Փոթեր» (անգլ.՝ Harry Potter), սպասվող ամերիկյան ֆենտեզի հեռուստասերիալ, որի հիմքը հանդիսանում է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի համանուն վիպաշարը։ Նախատեսված է, որ այն ունենալու է 7 եթերաշրջան, իսկ առաջին եթերաշրջանի պրեմիերան կկայանա 2025 կամ 2026 թվականներին։

Հեռուստասերիալը ստեղծվելու է Ջոան Ռոուլինգի հեղինակային Հարրի Փոթերի մասին վիպաշար հիման վրա։ Յուրաքանչյուր գրքի հիման վրա ստեղծվելու է մեկ եթերաշրջան։ HBO & Max Content ընկերության գլխավոր տնօրեն Քեյսի Բրոյսն ասել է՝ «Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք հնարավորություն ընձեռնել հեռուստադիտողներին Հոգվարթսը լիովին նոր տեսանկյունից բացահայտելու համար... Max Original -ի նոր հեռուստասերիալը կօգնի խորասուզվել խորհրդանշական գրքերից յուրաքանչյուրի մեջ, որոնք երկրպագուները շարունակել են վայելել այս տարիների ընթացքում»[3]։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին հայտնի դարձել, որ սկսվել են աշխատանքներ Հարրի Փոթերի տիեզերքում տեղի ունեցող իրադարձությունների մասին[4]։ The Hollywood Reporter-ը հայտնել է, որ HBO Max-ը փնտրում է սցենարիստներ[5]։ Այնուամենայնիվ HBO Max և Warner Brothers ընկերությունները հերքել են այդ տեղեկությունը, նշելով, որ «ստուդիայում և սթրիմինգային հարթակում Հարրի Փոթերի մասին հեռուստասերիալի ստեղծման համար աշխատանքներ չեն ընթանում»[6][7]։

2022 թվականի դեկտեմբերին Warner Bros. TV-ի գլխավոր տնօրեն Չեննինգ Դանգին հաստատել է, որ ստուդիան ցանկանում է ավելի ընդլայնել «Մոգական աշխարհի» ֆրանշիզան[8]։ 2023 թվականի ապրիլի 12-ին Warner Bros.-ը մամուլի և հովանավորների համար հայտարարել է հեռուստասերիալի մասին Warner Bros. Discovery-ի ընթացքում[9]։ Այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որ հեռուստասերիալը բաղկացած է լինելու 7 եթերաշրջանից և ընթանալու է մոտ 10 տարի[10]։ Գործադիր պրոդյուսերներն են Ջոանք Ռոուլինգը, Նիլ Բլերը («Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմի պրոդյուսեր) և Ռութ Քենլի Լեթսը[11][12].:

2023 թվականի ապրիլի 12-ին HBO Max-ը ցուցադրել է հեռուստասերիալի առաջին թիզերը[13]։ Առաջին եթերաշրջանի պրեմիերան նշանակված է 2025 կամ 2026 թվակններին[14]։

2024 թվականի դեկտեմբերի 6-ին գլխավոր պրոդյուսերներ Մարկ Մայլոդը և Ֆրանչեսկա Գարդիները, ով նաև հանդիսանում է սերիալի շոուռաներ, հանդես եկան նոր հայտարարությամբ և խոստացան սերիալի միջոցով ավելի խորը ուսումնասիրել կախարդական աշխարհը[15]: Սերիալում սպասվում են հերոսներ, որոնք երբևիցե չեն հայտնվել կինոնկարներում, օրնակ չարաճճի ուրվական Պիվզը: Նկարահանումները կկայանան Warner Bros. Studios Leavesden-ում՝ վերադառնալով ֆիլմերի օրիգինալ տեղանքին: Արտադրողները նաև խոստանում են, որ Հոգվարթսի որոշ հատվածներ կմնան նույնը, սակայն կներկայացվեն նաև նոր վայրեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://variety.com/lists/harry-potter-tv-show-cast-characters/
  2. https://variety.com/2026/tv/news/harry-potter-series-hans-zimmer-original-score-1236631551/
  3. «HBO показала первый тизер сериала по «Гарри Поттеру»» (ռուսերեն). РБК. 2023 թ․ ապրիլի 12. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  4. «СМИ: Warner Bros. работает над сериалом во вселенной «Гарри Поттера»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  5. Goldberg, Lesley; Goldberg, Lesley (2021 թ․ հունվարի 25). «'Harry Potter' Live-Action TV Series in Early Development at HBO Max (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  6. Otterson, Joe; Otterson, Joe (2021 թ․ հունվարի 25). «'Harry Potter' TV Series in Early Development at HBO Max». Variety (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  7. «Warner Bros. Denies 'Harry Potter' TV Series Is Actually Happening». Movieweb (անգլերեն). 2021 թ․ հունվարի 25. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  8. Eclarinal, Aeron Mer (2022 թ․ նոյեմբերի 30). «Harry Potter TV Spin-off Gets Promising Updates from Warner Bros». The Direct (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  9. Joe Otterson (2023 թ․ ապրիլի 12). «'Harry Potter' Series Adaptation Officially Ordered at HBO Max, Will Feature Entirely New Cast». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  10. «Стало известно о планах Warner Bros. снять семь сезонов сериала о Гарри Поттере» (ռուսերեն). Лента.ру — новость. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  11. Анна Вострикова (2023 թ․ ապրիլի 12). «HBO Max официально анонсировал сериал о Гарри Поттере». Сноб. Сноб. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  12. Это официально: HBO снимут сериал по «Гарри Поттеру»
  13. «Harry Potter Max Original Series | Official Announcement | Max» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  14. White, Peter (2023 թ․ ապրիլի 12). «'Harry Potter' Series Starts Search For Showrunner». Deadline (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  15. Հովսեփյան, Սերգեյ (2024 թ․ դեկտեմբերի 6). «Նոր մանրամասներ «Հարրի Փոթեր» սերիալի մասին և 2025 թ. նկարահանումների մեկնարկը Լիվսդենում». ԿինոՊրես. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Փոթեր (հեռուստասերիալ)» հոդվածին։