Հարավային Օլենի կղզի
Հարավային Օլենի կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածքային միավոր | Մեդվեժեգորսկի շրջան |
Հարավային Օլենի կղզի՝, կղզի Օնեգա լճի հյուսիսային մասում։
Գտնվում է Կարելիայի Մեդվեժեգորսկի շրջանի Վելիկոգուբսկի գյուղական բնակավայրի տարածքում, Կիժի կղզուց 12 կիլոմետր արևելք։ Պատկանում է Կիժիի լեռնաշղթային։ Ունի 2,5 կիլոմետր երկարություն[1] և 75 հա տարածք[2]։
Հարավային Օլենի կղզին Կարելիայի հնագիտական և երկրաբանական հուշարձան է, որտեղ պահպանվում են Վերին Յաթուլիայի եզակի կրաքար դոլոմիտային ժայռերը, մոտ 2 միլիարդ տարվա վաղեմություն ունեցող բրածոների (ստրոմատոլիտներ և օնկոլիտներ) հավաքածուն։
Հնագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1936—1938 թվականներին Լենինգրադի հնագիտության ինստիտուտի աշխատակիցները այստեղ հնագիտական պեղումներ են անցկացրել։ Հայտնաբերվել է ավելի քան 170 գերեզման[2]։
Կղզում հայտնաբերվել է մեզոզոյան դարաշրջանից երկու բնակավայր։ Առաջինը՝ Օլենաստրովսկայի կայան[3] և Հարավային Օլենի կղզի 2[4]։ Այս կղզում թաղել են Օբոնեժսկու բնակչությանը, որը ապրել է մեզեզոյի դարաշրջանում[5]։
XVIII դարից կղզում կարքար կար։ 1908 թվականին Կուրգենիցի և Լախտա գյուղերի բնակչությունը կղզին վարձակալության հանձնեց Հյուսիսային լեռնահանքային ընկերությանը[6]։ Կղզում աշխատում էին ավելի քան 100 աշխատողներ Ֆինլանդիայից։ 1928 թվականին ստեղծվեց «Օլենոստրովսկու կրաքարի ձեռնարկությունը»[7]։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ֆինլանդիան գրավեց կղզին 1941 թվականի նոյեմբերից մինչև 1944 թվականի հունիսը։ 1928 թվականին բացված ձեռնարկությունում սկսեցին աշխատել գերմանացի ռազմագերիներ։ 1956 թվականին ձեռնարկության լուծարումից հետո ապամոնտաժվել է կղզու երկաթուղին[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Список особо охраняемых природных территорий Карелии
- Оленеостровский могильник (Онежское озеро)
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Остров Южный Олений
- ↑ 2,0 2,1 Южный Олений остров. Yuzhnyy Oleniy (Southern Deer’s) Island
- ↑ Тарасов А. Ю. Каменная индустрия Оленеостровской мезолитической стоянки в окрестностях острова Кижи: технико-типологический анализ // Кижский вестник. Петрозаводск, 2011. Вып.13. С.211–272.
- ↑ Тарасов А. Ю., Мурашкин А. И., Герман К. Э. Новые исследования на Южном Оленьем острове Онежского озера // Кольский сборник. СПб., 2007. С.41–81.
- ↑ Герман К. Э., Мельников И. В. Археологические древности первобытной эпохи окрестностей острова Кижи
- ↑ Гущин Б.А. Из истории Оленеостровских известковых разработок (1928-1956)
- ↑ Богданов Д.С.Оленьи острова
- ↑ «Узкоколейные железные дороги республики Карелия». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Герман К. Э., Тарасов А. Ю., Мурашкин А. И. Новые исследования на Южном Оленьем острове Онежского озера // Кольский сборник. С-Пб. С.41-81.