Հարավային Աֆրիկայի ազգային գրադարան
Երկիր | ՀԱՀ |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Հիմնվել է | 1998 |
Տեղադրություն | Պրետորիա |
Այլ տվյալներ | |
Կայք | nlsa.ac.za |
Հարավային Աֆրիկայի ազգային գրադարան (անգլ.՝ National Library of South Africa, աֆրիկաանս՝ Nasionale Biblioteek van Suid-Afrika), Հարավային Աֆրիկայի կառավարության գործակալություն, որը պահպանում է երկրի վերաբերյալ բոլոր հրատարակված նյութերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1818 թվականին Կապի գաղութի առաջին քաղաքացիական նահանգապետ Լորդ Չարլզ Սոմերսեթը հրաման արձակեց վերահսկել գինու առևտուրը՝ Քեյփթաուն վաճառքի համար բերված գինու վրա հարկեր սահմանելով։ Զուտ եկամուտներն օգտագործվեցին Հանրային գրադարանի ստեղծման համար, որը պետք է հիմք լիներ «երկրագնդի հեռավոր անկյունում երիտասարդների գիտելիքահենք համակարգ ստեղծման համար» և հասանելի դարձնելով այն, ինչ հնագույն գրողներից շատերը համարվում էին կյանքի առաջին օրհնություններից մեկը`«Տնային կրթությունը»[1]։ Այդ ժամանակից ի վեր Հարավային Աֆրիկայի գրադարանային զարգացումը երկբևեռված էր, չնայած Քեյփթաունի գրադարանը բնօրինակ հաստատություն էր։ Քեյփթաունի «Հանրային գրադարանի» ամենահավանական մոդելը եղել է Լոնդոնի ինստիտուտը (հիմնադրվել է 1805 թվականին)[1]։
Գրադարանի առաջին նշանակալի ձեռքբերումը եղել է Յոախիմ Նիկոլաուս դոն Դեսինի հավաքածուն, որը 1761 թվականին իր գրքերը նվիրաբերել է հոլանդական բարեփոխված եկեղեցի՝ ծառայելու որպես հանրային գրադարանի հիմք։ 1820 թվականին հոգաբարձուների խորհուրդը որոշեց Դեսինյան ժողովածուն նվիրաբերել նոր գրադարանին։ Տարիների ընթացքում կատարվել են այլ ուշագրավ նվիրատվություններ, ի թիվս այլոց սըր Ջորջ Գրեյը, որը 1861 թվականին թողեց Հարավային Աֆրիկան, գրադարանին նվիրաբերեց միջնադարյան և վերածննդի ձեռագրերի և հազվագյուտ գրքերի իր անձնական հավաքածուն։ 1873 թվականին Հարավաֆրիկյան հանրային գրադարանը դարձավ Կապի գաղութի համար օրինական պահուստ-գրադարան, և 1916 թվականից այն սկսեց ստանալ ամբողջ երկրում տպագրված նմուշները։ Մինչև 1954 թվական գրադարանը շարունակվում է գործել որպես օրինական պահուստ-գրադարան, այնուհետև այդ գործառույթը ստանձնում է Քեյփթաունի քաղաքապետարանը։ Այնուհետև գրադարանը սկսեց զարգացնել իր յուրօրինակ բնույթը որպես ազգային տեղեկատու գրադարան՝ նվիրված իր լայնածավալ ֆոնդի վրա հիմնված հետազոտությանը և 1967 թվականին միաժամանակ անվանափոխվեց Հարավային Աֆրիկայի գրադարան[2]։
1833 թվականին դիվանագետ Էդմունդ Ռոբբերտսը այցելեց գրադարան, որն այն ժամանակ կոչվում էր Հարավային Աֆրիկյան գրադարան և այն նկարագրեց որպես «գաղութի հպարտություն և պարծանք»։ Նա նշեց, որ գրադարանն ուներ գրեթե 10000 կտոր գրականություն և այն անվանեց «խիստ շահավետ տեղ»[3]։
Պետական գրադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]"Staats-Bibliotheek der Zuid-Afrikaansche Republiek" (Հարավաֆրիկյան Հանրապետության պետական գրադարան) ստեղծվել է Maatschappij der Nederlandsche Letterkunde-ի գրքերի նվիրատվության շնորհիվ։ Այս գրքերը բաղկացած էին հոլանդական ստեղծագործությունների լիարժեք գրադարաններից։ 1883 թվականին Հոլանդական ավետարանական ըկերությունից ժամանեցին գրքերի առաջին ութ սնդուկները։ 1887 թվականի սեպտեմբերի 21-ին Տրանսվաալի կառավարությունը հաստատեց Staats-Bibliotheek-ի սահմանադրությունը։ Քանի որ Պրետորիան սկսեց չափերով ընդլայնվել, հանրային գրադարանի ստեղծման անհրաժեշտություն առաջացավ։ Պրետորիայի առաջին հանրային գրադարանը բացվեց 1878 թվականին, սակայն 1890 թվականին փակվեց ֆինանսական խնդիրների պատճառով։ 1893 թվականին հասարակական մեծ աջակցության և 700 կտոր հավաքածուով բացվեց մեկ այլ հանրային գրադարան։ Այդ ժամանակից ի վեր մինչև 1964 թվականը պետական գրադարանը կրկնակի դեր էր կատարում՝ ծառայելով որպես հանրային և ազգային գրադարաններ։ Առաջին ազգային գրադարանավարը, աֆրիկյան բանաստեղծ Յան Սելիերսը, փոխանակման համաձայնագրեր կնքեց պետական գրադարանի հավաքածուի հարստացման համար։ Առաջին փոխանակման պայմանագիրը կնքվել է 1898 թվականին Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի հետ։ Ըստ համաձայնագրի՝ Պետական գրադարանը պետք է ստանար Ամերիկայի բոլոր պաշտոնական հրապարակումները` փոխարենը տալով Հարավաֆրիկայի Հանրապետության յուրաքանչյուր պաշտոնական հրապարակման երկու օրինակից։ 30-ական թվականներից սկսած ազգային գրադարանավար Մեթյու Սթիրլինգի ղեկավարությամբ պետական գրադարանը սկսեց զարգացնել Հարավային Աֆրիկայի կենտրոնական գրադարանային բնույթը`կատարելով այնպիսի գործառույթների, ինչպիսիք են ազգային գրադարանային փոխառման համակարգը և մատենագիտական տեղեկատվության կենտրոնը[2]։
Ժամանակակից միավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1999 թվականի նոյեմբերի 1-ը, պատմական պատճառներով, Հարավային Աֆրիկան ուներ երկու ազգային գրադարան՝ Հարավաֆրիկյան գրադարանը, որը հիմնադրվել էր 1818 թվականին, Քեյփթաունում, և 1887 թվականին հիմնադրված Պրետորիայում գտնվող Պետական գրադարանը։ Հարավաֆրիկյան օրենսդրության առումով ազգային գրադարաններից յուրաքանչյուրը օրինական պահուստային գրադարան էր, որը հրատարակիչների կողմից ստանում էր յուրաքանչյուր գրքի, պարբերականի, թերթի, կառավարության հրատարակումների կամ Հարավային Աֆրիկայում տպագրված այլ նյութերի օրինակները։ Հարավային Աֆրիկայում օրինական պահուստը թվագրվում է 1842 թվականին։ Արդյունքում, նախկին ազգային գրադարաններում կառուցվել է մեծ գիտական նյութերի ընդարձակ հավաքածու։ 1990-ական թվականներին արվեստի, մշակույթի, գիտության և տեխնոլոգիայի վարչությունը սկսեց վերանայել իր իրավասության ներքո գտնվող բոլոր օրենսդրությունները, ներառյալ 1985 թվականի թիվ 56 Ազգային գրադարանների ակտը։ 1996 թվականին Արվեստի, մշակույթի, գիտության և տեխնոլոգիայի նախարարը Հարավային Աֆրիկայի Ազգային գրադարանների հարցով նշանակեց աշխատանքային խումբ՝ խորհրդատվություն տրամադրելու երկու ազգային գրադարանների ապագայի մասին։ Աշխատանքային խմբի ամենակարևոր առաջարկությունն այն էր, որ երկու ազգային գրադարանները միավորվեն՝ ստեղծելու երկկողմ (Քեյփթաուն և Պրետորիա) ազգային գրադարան՝ Հարավային Աֆրիկայի Ազգային գրադարան անվամբ[2][4]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «South Africa», World Report 2010, The Hague: International Federation of Library Associations, OCLC 225182140, Արխիվացված է օրիգինալից 2019-06-29-ին, Վերցված է 2018-10-09-ին, «Freedom of access to information». (Includes information about the national library)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Coates, P. (2012). WAS THE SOUTH AFRICAN LIBRARY AN ATHENAEUM?. Quarterly Bulletin of the National Library of South Africa, 66(4), 11-23.
- ↑ 2,0 2,1 2,2 National Library of South Africa: Where We Come From. Retrieved from http://www.nlsa.ac.za/index.php?option=com_content&view=article&id=80&Itemid=242 Արխիվացված 2017-08-22 Wayback Machine
- ↑ Roberts, Edmund (1837). Embassy to the Eastern Courts of Cochin-China, Siam, and Muscat. New York: Harper & Brothers. էջ 396.
- ↑ Sebe, J. (2009). "Foreword: Celebrating the tenth anniversary of the National Library of South Africa". Quarterly Bulletin of the National Library of South Africa, 63 (3/4), 51-54.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Աֆրիկայի ազգային գրադարան» հոդվածին։ |
|